Պետական դավաճանության մեջ մեղադրվողն ԱԱԾ-ում տվել է Նիկոլ Փաշինյանի անունը
ArmLur.am-ը գրում է, որ ապրիլի 6-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ քննչական դեպարտամենտում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքացին, նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայի Հանրապետությունում, որի ընթացքում արդեն հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից:
Այնուհետև, վերադառնալով մշտական բնակության վայր, Հայաստան եւ Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը: Արդյունքում, ստացել է վարձատրության դիմաց, ի վնաս Հայաստանի Արցախի Հանրապետության տեղեկություններ տրամադրել: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1500 ԱՄՆ դոլար գումար:
Նկարագրված արարքները կատարելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Պետական դավաճանությանն օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քաղաքացու կինը, ում նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:
ArmLur.am-ը հայտնել էր, թե ովքեր են մեղադրյալի աթոռին հայտնված անձիք: Վերջիններս Լոռու մարզի բնակիչներ Մայիս Սահակյանն ու Ստելլա Սարգսյանն են: Այսպիսով, Մայիս Սահակյանի ԱԱԾ ցուցմունքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նա մասնակի է ընդունել մեղադրանքը եւ իրավապահներին հայտնել է, թե այդ տեղեկությունը վերցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից եւ, եթե դա պետական գաղտնիք է, ինչպես էր այդ մասին հայտնում էր վարչապետը: Ուստի, նա պնդել է, որ որեւէ պետական գաղտնիքի չի տիրապետում եւ այն, ինչ հայտնել է, տեղեկացել է վարչապետի էջից ու հայտնել ադրբեջանցիներին:


















































Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...