Փաշինյանը որոշել է ցուցակում ընդգրկել բիզնեսմենների. Ասել է՝ «նեղանալ չլինի»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ճիշտ է, արտահերթ ընտրությունների մասին իրապես կարելի կլինի խոսել միայն մայիսի 10-ին, այդուամենայնիվ, քաղաքական ուժերն ինտենսիվ նախապատրաստվում են նախընտրական մեկնարկին։ Այս օրերին ընտրություններին մասնակցելու նպատակ ունեցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը լծված են նախընտրական ցուցակների կազմման հարցերով:
Ըստ էության, դրանց մասին գիտեն միայն քաղաքական միավորների ղեկավարները, բայց արդեն իսկ դուրս են «սպրդում» տարբեր անուններ։ Նախընտրական ցուցակի կազմման աշխատանքներով են զբաղված նաև իշխող քաղաքական ուժի «վերնախավում»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ գործընթացը անցնցում չի անցնում, քանի որ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ վերջին հանդիպմանն ասել է, որ «նեղանալ չլինի, բայց, բնականաբար, որոշ մարդիկ ցուցակի ներքևի հատվածում կլինեն, բոլորը վերևում չեն տեղավորվի»։
Բանն այն է, որ Փաշինյանն իր ցուցակում նախատեսում է ընդգրկել իշխանություններին սպասարկող բիզնես շրջանակների մի քանի ներկայացուցիչների, և պայմանավորվածություններ կան, որ նրանք պետք է լինեն առաջին քսանյակում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս փաստը գործող որոշ պատգամավորների մոտ բավականին ցավոտ է ընդունվել, քանի որ նրանց մեծամասնությունը ցուցակում զբաղեցնելու է ակնհայտ «ցածր» հորիզոնական և, ըստ ամենայնի, խորհրդարան չեն մտնի։
Մենք տեղեկություն ունենք նաև, որ օրերս մամուլում շրջանառված այն տեղեկությունը, որ ՔՊ կենտրոնական գլխամասում տեղի են ունեցել գոռգոռոցներ և քաշքշուկ, ուղղակիորեն կապված են այս գործընթացների հետ։ Ի դեպ, հավելենք, որ այս միջադեպը բացառություն չէ, և պարբերաբար նմանօրինակ դեպքեր ու միջադեպեր են գրանցվում, գուցե ոչ քաշքշուկի «մակարդակի»:
Հավելենք, որ պակաս լարված չէ նաև մարզային կառույցներում տիրող ընդհանուր մթնոլորտը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...