Հերթական օրինագիծը ԶԼՄ-ների դեմ․ ՄԻՊ-ը մտահոգիչ դրույթներ է տեսնում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 4-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ քննարկել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Չնայած իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կարողացավ արագորեն այն անցկացնել առանց խնդիրների, սակայն փոփոխությունները մտահոգություն են առաջացնում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրենսգրքին անդրադարձել է նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Բանն այն է, որ հատկապես մտահոգիչ են այն դրույթները, որոնք կապ ունեն զանգվածային լրատվամիջոցների հետ։
Մասնավորապես, օրենսգրքի 9-րդ հոդվածով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ «Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելը» 154.15-րդ հոդվածով: Վերջինով պատիժ է նախատեսվում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, քվեարկության օրը՝ մինչեւ օրենքով սահմանված՝ քվեարկության ավարտը, կամ դրան նախորդող օրը տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով անանուն աղբյուրի միջոցով վարկանիշը վնասելու նպատակով կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելու համար:
Նույն հոդվածի 2-րդ մասով պատիժ է սահմանվում նույն արարքի համար, որն իրականացվել է հինգ կամ ավելի անանուն աղբյուրների միջոցով: Սակայն ՄԻՊ-ն ընդգծում է, որ դեռեւս 2010 թվականից ապաքրեականացվել են զրպարտությունն ու վիրավորանքը, եւ այդ ինստիտուտները տեղափոխվել են քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման տիրույթ:
Թաթոյանը նկատում է, որ մտահոգության տեղիք են տալիս քրեականացվող արարքի պայմանները՝ «անանուն աղբյուրի միջոցով» եւ «վարկանիշը վնասելու նպատակով» արտահայտությունները: Եվ ելնելով այս ամենից՝ ՄԻՊ-ն առաջարկում է հաշվի առնել այդ ռիսկերը:
Նկատենք, որ սա հերթական օրինագիծն է ԶԼՄ-ների դեմ, իսկ որոշներն էլ դեռ նոր պիտի ԱԺ հասնեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...