Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ. Ոստիկանության պաշտոնական պարզաբանումը չի համապատասխանում իրականությանը
ՀՀ ոստիկանության պաշտոնական պարզաբանումը, թե ո՛չ Մարալ Նաջարյանը, ո՛չ նրա ներկայացուցիչը չեն դիմել նոր անձնագիր ստանալու համար, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարալ Նաջարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
«Ես ունեմ իմ դիմումի կրկնօրինակները, կարող են հաստատել, որ պնդումները, թե մենք չենք դիմել, միանշանակ չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց նա:
Ինչպես ասվում է վարչության պետի պատասխանում, Կոչուբաեւի դիմումը ստացել է մարտի 29-ին էլեկտրոնային տարբերակով: Վարչության պետը հայտնում է, որ համաձայն գործող օրենսդրության՝ անձնագիր ստանալու համար 16 տարեկանը լրացած անձը անձամբ պետք է դիմի: Մարալ Նաջարյանը կարող է դիմել ցանկացած աշխատանքային օր՝ համապատասխան գործող օրենսդրությանը, ասվում է վարչության պետի պատասխանում:
Կոչուբաեւը ենթադրում է, որ բարձրացված աղմուկից հետո վարչության պետը զեկուցել է տնօրինությանը, որ դիմում չի եղել: «Նա սխալ տեղեկություն է փոխանցել, ինչի հետեւանքով ոստիկանությունը ոչ ճշգրիտ տվյալներ է տարածել: Մեր դիմումը կա, պատասխանը եւս: Ոստիկանության մամուլի ծառայությունը չի կարող ամբողջական տվյալներ ներկայացնել, այն հիմնվում է տվյալների վրա, որոնք նրան փոխանցում են»,-նկատեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Լիբանանի եւ Հայաստանի քաղաքացի Մարալ Նաջարյանը գերեվարվել էր զինադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Դա չէր խանգարել Ադրբեջանի իշխանություններին մի քանի ամիս գերության մեջ պահել անմեղ կնոջը: Մարալն ազատ էր արձակվել ՌԴ Դաշնային ժողովի դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անձնական միջամտությունից հետո:
Ազատ արձակելով կնոջը՝ Ադրբեջանի իշխանությունը չէր վերադարձրել նրա ՀՀ անձնագիրը: Չնայած նրան, որ Մարալը վերականգնողական կուրս է անցնում, փորձում է ՀՀ նոր անձնագիր ստանալ, սակայն ոստիկանությունը չի ցանկանում ընդառաջել այդ հայրենասիրական ցանկությանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ