Նիկոլ Փաշինյանը խախտում է իր իսկ որոշումը
Այս տարվա՝ 2021 թվականի ապրիլի 27-ի 444-Ա որոշմամբ Նիկոլ Փաշինյանը փոփոխել է իր իսկ՝ 2018 թվականի հունիսի 11-ի 706-Ա՝ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» որոշումը: Այս փոփոխության արդյունքում ՀՀ առողջապահության նախարարությունում կարող է լինել 5 փոխնախարար՝ նախկին 4-ի փոխարեն: Օրերս պարզ կլինի, թե ում են պաշտոն խոստացել Նիկոլը կամ Աննան: Հենց սրա համար էր, որ ժամանակին խելոք մարդիկ առաջարկում էին պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանել օրենքով եւ ոչ թե վարչապետի որոշումներով, որ եթե վարչապետը փորձի պետության հաշվին մեկին լավամարդ դառնալ, գնա խորհրդարան ու հիմնավորումներ ներկայացնի: Բայց մերժողը կրկնում է մերժվածների սխալները, վայելում այն, ինչ մերժվածներն էին վայելում: Չենք մոռացել. մի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ավելի քան 20 օգնական, խորհրդական, ռեֆերենտ ուներ:
Ուրեմն․ հետեւություն՝ Նիկոլը որոշել է մեկին առողջապահության փոխնախարար կարգել: Սրանից առաջ այլ նախարարությունում էր տեղավորում սեփական «ուսապարկերին»: Օրինակ, «ուսապարկ» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ից «ուսապարկ» փոխնախարար է արտակարգ իրավիճակների նախարարությունում, իսկ դեկտեմբերի 28-ից՝ առաջին փոխնախարար: Բայց եթե առողջապահության նախարարությունում մի «ուսապարկի» տեղավորելու համար իրավական հիմք է ստեղծվում՝ հաստիք է բացվում, ապա արտակարգ իրավիճակների նախարարության դեպքում դա մոռացել են անել:
Համենայնդեպս, Հայաստանի էլեկտրոնային կառավարում՝ e-gov.am կայքում չկա ԱԻ փոխնախարարների քանակը ավելացնող որոշում: Ըստ 2018 թվականի հունիսի 11-ի 706-Ա՝ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» որոշման, ԱԻՆ-ում կարող է լինել առավելագույնը երեք փոխնախարար, բայց Արմեն Փամբուխչյանի նշանակման օրվա դրությամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին, հենց երեքը կար՝ Արա Նազարյան, Արկադի Բալյան, Արմեն Հարությունյան: Արմեն Փամբուխչյանը չորրորդն էր՝ պարզ самозванец: Իսկ նրան նշանակող Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնական դիրքը չարաշահող, ինքնիրավչություն անող պաշտոնյա:
2020 թվականի նոյեմբերի 18-ին պաշտոնից ազատվել է ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը, եւ ԱԻ փոխնախարարների քանակը համապատասխանել է կառավարության որոշմամբ հաստատված թվին, բայց դա չի փոխել Արմեն Փամբուխչյանի՝ самозванец-ի եւ Նիկոլ Փաշինյանի՝ հանցագործություն կատարողի կարգավիճակը: Ըստ 2018 թվականի հունիսի 11-ի 706-Ա՝ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» որոշման, ԱԻՆ-ում կարող է լինել երեք փոխնախարար՝ իրար հավասար, որեւէ մեկն առաջին լինել չի կարող, բայց Նիկոլ Փաշինյանը, խախտելով իր իսկ որոշումը, Արմեն Փամբուխչյանին նշանակել է առաջին փոխնախարար:
Այսպես կարող է «ուսապարկը» կենսագրություն հորինել, բայց այսպես քանդվում են պետական համակարգերը:


















































Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...