Հերթական սուտը․ Փաշինյանի բարձր վարկանիշի մասին հայտնած ռուս սոցիոլոգը չի աշխատում
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կիրակի օրը Փաշինյանի թիմը ցնծության մեջ էր․ Ռուսաստանի ԳԱ Արևելագիտության ինստիտուտի հետազոտող, «Վալդայ» ակումբի անդամ Ստանիսլավ Պրիտչինը «ТАСС» գործակալությանը հայտնել էր, թե, հարցումների համաձայն, Փաշինյանի հանդեպ աջակցությունը երկրում մնում է բարձր, և նա շարունակում է մնալ անվիճելի առաջնորդ։ Նախ ռուսական քաղաքագիտական որոշ շրջանակներ հայտարարեցին, թե «Ստանիսլավ Պրիտչին» անուն-ազգանունով մարդ չեն ճանաչում, բայց պարզվեց՝ նման մարդ կա, սակայն չի աշխատում ՌԴ Արևելագիտության ինստիտուտում։
Մենք կապվեցինք ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի հետ։ Տնօրինությունից մեզ հայտնեցին, որ հազիվ թե իրենց կողմից նման հարցման պատվեր լիներ, առաջարկեցին կապվել ինստիտուտի գիտքարտուղարության հետ։ Գիտքարտուղարի օգնական Նատալյա Շլյոցկայան ասաց, որ պարոն Պրիտչինն այլևս իրենց մոտ չի աշխատում։
Իսկ հնարավո՞ր է, որ նա ներկայացրած լինի ինստիտուտի պատվերով անցկացված հարցումներ։ «Եթե նա նոր է նման բան հայտարարել, ուրեմն չէր կարող լինել ինստիտուտի կողմից»։
Իսկ ինստիտուտը հարցումներ անո՞ւմ է։
Պատասխան․ «Մենք ունենք սոցիոլոգներ, Սավինը, որ զբաղվում է Կենտրոնական Ասիայով, ոչ Այսրկովկասով, սոցհարցումներ է անցկացնում։ Այլ սոցիոլոգներ էլ ունենք, որ Մոսկվայում կարող են ինչ-որ հարցումներ անել։ Բայց սա մեր ինստիտուտի առաջնային ուղղությունը չէ»։
Պարոն Պրիտչինի հեռախոսահամարը ինստիտուտից հրաժարվեցին տրամադրել։ Համացանցում որոնումները ցույց տվեցին նրա նոր աշխատավայրի նշումը՝ Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոն։ Դե, իսկ ՌԴ պետական գործակալություն հանդիսացող ՏԱՍՍ-ը հայտնի է, որ գտնվում է ադրբեջանական լոբբիի ազդեցության ներքո»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...