ԵՊՀ-ում անկառավարելի վիճակ է․ նախարարը հայտնվել է խնդրի առջեւ. Գեղամ Գեւորգյանը խաղերի մեջ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանում անկառավարելի վիճակ է. համալսարանն առայսօր հոգաբարձուների խորհուրդ չունի, իսկ մարտի 23-ից անորոշ ժամկետով հետաձգված ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը մնում է առկախ, քանի որ հենց ԵՊՀ խորհուրդն է ռեկտոր ընտրում: Այսինքն՝ այս պահի դրությամբ Երեւանի պետական համալսարանը չունի խորհուրդ, խորհրդի նախագահ եւ ռեկտոր: Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ապրիլի 23-ին:
Եվ ահա, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հայտնվել է խնդրի առջեւ, քանի որ իր ծրագիրը չի կատարվել: Բանն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախարար Դումանյանը մտածել է, թե կկարողանա «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ստորագրել տա:
Այդ դեպքում նախարարը կկարողանար Երեւանի պետական համալսարան ուղարկել իր մարդկանց (խոսքը խորհրդի անդամների մասին է), որոնք կառավարելի կլինեին եւ կկարողանային իրենց սրտով ԵՊՀ ռեկտոր ընտրել: Սակայն ԵՊՀ-ում կան ուժեր, որոնք Վահրամ Դումանյանի դեմ են աշխատում եւ չեն ցանկանում որեւէ կերպ նրան ռեկտորի պաշտոնում տեսնել: Այն մարդիկ, որոնք վստահում էին նախկին պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին, պարզվում է, վերջինս խաղերի մեջ է: Եվ ահա, ԵՊՀ-ում անիշխանություն է տիրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...