Ադրբեջանի ԱԳՆ-ի համար համար ֆոսֆորային զենքը խաղաղ ատոմից ավելի լավ է
Ադրբեջանի ԱԳՆ-ն, օգտվելով Չեռնոբիլի ողբերգության տարելիցի առիթից, կոչ է արել միջազգային կազմակերպություններին «մոբիլիզացնել ջանքերը Մեծամորի ատոմակայանը փակելու համար»:
Համապատասխան հայտարարության մեջ նախարարությունը նշում է, որ «Հայաստանում Մեծամորի ատոմակայանի հետ կապված սպառնալիքները պետք է համապարփակ քննարկվեն միջազգային հանրության կողմից»: Նշվում է նաեւ, որ այս ատոմակայանը կառուցվել է 1976-1980 թվականներին՝ նույն տեխնոլոգիայով, ինչ ԱԷԿ-ը Չեռնոբիլում, եւ գտնվում է սեյսմիկ գոտում: Հնացած տեխնոլոգիան եւ գտնվելու վայրը, ըստ Ադրբեջանի, Մեծամորի ատոմակայանն աշխարհի ամենավտանգավոր ատոմակայաններից մեկն է դարձնում:
Մինչդեռ, բոլորովին վերջերս Թուրքիայի կողմից Արցախի եւ Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանը լայնորեն արգելված տեսակի զենքեր էր օգտագործում, այդ թվում՝ ֆոսֆորային զենք՝հսկայական վնաս հասցնելով Արցախի շրջակա միջավայրին: Բայց, իհարկե, Ադրբեջանում նման «մանրուքները» նախընտրում են չնկատել, չնայած, միջազգային հանրությունը եւս հատուկ ուշադրություն չդարձրեց դրան:
Անհրաժեշտ է նաեւ արձանագրել, որ Մեծամորի կայանի նկատմամբ ադրբեջանական կողմի «մտավախությունները» չափազանց ուռճացված են, ինչի մասին միջազգային փորձագետները բազմիցս հայտարարել են, եւ քաղաքական բնույթ են կրում:


















































Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...