Ցավով պետք է փաստել, որ Հայոց Ցեղասպանությունը բոլորովին էլ զուտ պատմական անցյալի իրողություն չի. Չալաբյան
Ցավով պետք է փաստել, որ Հայոց Ցեղասպանությունը բոլորովին էլ զուտ պատմական անցյալի իրողություն չի, և ներկայիս Հայաստանը և հայությունը բախվում է նույն Թուրքիայի և նրա մոլեռանդ կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի նոր ցեղասպան նկրտումներին, և դրանց հրեշավոր դրսևորումներին մենք բախվում ենք տառացիորեն ամեն օր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը:
«Երեկ, ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը, վերջապես խախտելով հարյուրամյակից ավել տևող տաբուն, իրերը կոչեց իրենց անունով, և իր հայտարարության մեջ պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։ Ես ողջունում եմ այս, թեև ուշացած, բայց կարևոր հայտարարությունը, և շնորհակալություն հայտնում ամերիկահայ համայնքի մեր բազմահազար քույրերին և եղբայրներին, ինչպես նաև մեր բազմաթիվ ամերիկացի գործընկերներին, որոնց հետևողական, տասնամյակներ տևած աշխատանքի շնորհիվ, աշխարհի խոշորագույն գերտերությունը վերջապես պետական բարձրագույն մակարդակով ընդունեց պատմական իրողությունները։
Դրանով հանդերձ, ցավով պետք է փաստել, որ Հայոց Ցեղասպանությունը բոլորովին էլ զուտ պատմական անցյալի իրողություն չի, և ներկայիս Հայաստանը և հայությունը բախվում է նույն Թուրքիայի և նրա մոլեռանդ կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի նոր ցեղասպան նկրտումներին, և դրանց հրեշավոր դրսևորումներին մենք բախվում ենք տառացիորեն ամեն օր։ Ուստի Ցեղասպանության դեմ պայքարն էլ շարունակվում է այսօր, և մենք պետք է ակնկալենք նույն ԱՄՆ կողմից շատ ավելի գործուն և առարկայական մասնակցություն՝ զսպելու մեր երկու թշնամական հարևանների ագրեսիվ նկրտումները, և սեփական գործողություններով նպաստելու մեր տարածաշրջանում կայուն և արդարացի խաղաղության հաստատմանը։ Մինչ այդ, մեզ բոլորիս տոկունություն և կորով եմ ցանկանում՝ վերականգնելու մեր ուժերը, և հետևողական քայլերով շարունակելու կառուցել մեր երազած ազատ, անկախ և հզոր Հայաստանը»։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...