«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել պատժիչ եւ պառակտիչ գործողությունները ՀՀ քաղաքացիների հանդեպ
Նիկոլ Փաշինյանի ինքնիրավ նախընտրական քարոզարշավն արդեն ստեղծում է Հայաստանի կայունության եւ անվտանգության իրական սպառնալիքներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Չունենալով որեւէ օրինական, պաշտոնական որոշում Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ վարչապետը, ակներեւ չարաշահելով իր պաշտոնական դիրքը եւ վարչական հնարավորությունները, գնում է մարզից մարզ՝ սեր եւ բարեկամություն քարոզելու անվան ներքո, սակայն իրականում անհանդուժողականություն եւ հակամարտություն է առաջացնում իր քայլերով:
Հայաստանի սահմանները, պետության արտաքին եւ ներքին տնտեսական, սոցիալական պաշտպանունակությունը 44-օրյա պատերազմի ծանր պարտությունից հետո վերականգնելու փոխարեն՝ գործող վարչախումբը, տեսնելով հանրային վստահության ցածր աստիճանը, անիրավաչափ բռնություն եւ ուժ է կիրառում իր քաղաքացիների հանդեպ, որի ծայրակետը դարձավ Սյունիքում ձախողված ընտրարշավից հետո ձերբակալությունների եւ քաղաքացիների իրավունքների ոտնահարումների անընդունելի գործողությունը:
«Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հետո, երբ Ադրբեջանը չի դադարեցրել ուղղակի սպառնալիքները Հայաստանի եւ Արցախի հանդեպ, չի կատարել զինադադարի հայտարարությամբ նախատեսված կետերը, հայ գերիներին պատանդ է պահում, պարբերաբար գնդակոծում է ՀՀ ճանապարհները եւ խոչընդոտում ՀՀ ու Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի եւ կյանքի իրավունքը, ՀՀ ազգային անվտանգության եւ ոստիկանության բոլոր ուժերը պետք է ուղղվեն մեր պետության կենսական շահերի պաշտպանությանը եւ ոչ թե միայն մեկ անձի կամ նրա թիմի խնդիրների լուծմանը:
«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել պատժիչ ու պառակտիչ գործողությունները ՀՀ քաղաքացիների հանդեպ, հարգել եւ պաշտպանել օրենքներն ու սահմանադրությունը: Այն վարչախումբը, որը պարտություններ եւ ձախողումներ է կրել արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, չի կարող դրանք չեզոքացնել ոստիկանական ուժերով. Հայաստանը ժողովրդավարական պետություն է»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ