Զարհուրած եմ որդուս քայքայված առողջական և հոգեկան վիճակից․ բաց նամակ առողջապահության նախարարին
Արցախում սանձազերծված պատերազմից շուրջ կես տարի է անցել: Այնուհանդերձ առ այսօր հարյուրավոր ծնողներ չեն կարողանում գտնել իրենց որդիների դին և տեղեկություն չունեն իրենց որդիների գտնվելու վայրի մասին: Հազարավոր երիտասարդներ դարձան անդամալույծ և կորցրեցին լիարժեք մարմին ունենալու հույսը: Սակայն 44-օրյա պատերազմի առաջին օրվանից մինչև վերջ մասնակցած և բախտի բերմամբ չվիրավորված մեր զավակների առողջական ու հոգեկան վիճակը բզիկ-բզիկ է եղել: Սիրտ մղկտում է, երբ մտածում եմ, թե ոնց եմ իմ 20-ամյա տղային հետ բերելու կյանք, այն տղային, ով 44 օր հայրենի սահմանին կենաց ու մահու կռիվ տալուց հետո արձակուրդից վազելով հետ վերադարձավ, որպեսզի ընկերները մենակ չմնան: Զարհուրած եմ որդուս քայքայված առողջական և հոգեկան վիճակից: Տղաս մոմի պես հալվել էր: Ամբողջ մարմինը պատված էր վերքերով, ատամները՝ քայքայված: Անճարությունից փորձեցի կապվել պատկան մարմնին՝ որդուս հրատապ հետազոտելու համար:
Զանգահարել եմ պաշտպանության նախարարության թեժ գիծ՝ 128 հեռախոսահամարին, անպատասխան: Մեծ դժվարությամբ կարողացել եմ գտնել ռազմական ծառայության հեռախոսահամարը: Զանգահարել եմ հերթապահին՝ (010-294627), պատասխանեց, որ ինքը ոչինչ չի կարող ասել և տվել է ծառայության պետի հեռախոսահամարը (010-294626), սակայն այդպես էլ ոչ ոք այդ համարին չպատասխանեց: Փորձեցի ինտերնետում փնտրել ռազմաբժշկական ծառայության ղեկավարներին և հանդիպեցի վերջերս նրանց կողմից տրված մամուլի ասուլիսի նյութերին: Այլայլված և հիասթափված եմ, որ բանակը լցված է այդպիսի ոչ պրոֆեսիոնալ անձնակազմով:
Ինչի էին խոսում՝ իրենք էլ չգիտեին. անհասկանալի մտքեր, անհասկանալի թվեր, անհասկանալի մեկնաբանություններ: Այլևս բանակից չունենալով ոչ մի ակնկալիք, զավակիս առողջության հարցում` իմ աղքատիկ հնարավորությամբ կազմակերպեցի որդուս հետազոտությունները, որոնք այդպես էլ չավարտվեցին, քանի որ որդուս արձակուրդի ժամկետը լրացավ:
Խիստ մտահոգված լինելով մեր որդիների առողջությամբ և հույս չունենալով, որ բանակն իր տկարությամբ կարող է լուծել մեր որդիների առողջական խնդիրները՝ խնդրում եմ առողջապահության նախարարին, որպեսզի մասնագետներ գործուղի զորամաս առ զորամաս՝ մեր որդիների առողջությունը վերականգնելու համար, քանի որ նրանք ավելիին են արժանի:
Հարգելի տիկին նախարար խնդրում եմ ինչպես պատերազմի ժամանակ այնպես էլ հիմա կազմակերպեք մեր զավակների բուժօգնությունը:
Զինվորի ծնող՝ Արգամ Միքայելյան


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ