Կտեսնենք՝ որ ուժը որ ոլորտը կտնօրինի. Նիկոլ Փաշինյանը ոսկե ձկնիկի դերում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է թիմակիցներից ոչ մեկի սիրտը չկոտրել, ասել է՝ ովքեր ցուցակում չեն լինի, անգործ չեն մնա։ Ավելին` նա առանձին-առանձին հանդիպում է պատգամավորների հետ, հարցնում, թե յուրաքանչյուրն իրեն որ ոլորտում է տեսնում, ու ոսկե ձկնիկի պես փորձում է բավարարել նրանց ցանկությունները, հաճախ էլ ինքն է ուղղորդում։
Տեղեկացանք, որ Կոտայքի մարզից ընտրված Լիլիթ Ստեփանյանին առաջարկել են մասնակցել Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնի մրցույթին, որը կկայանա առաջիկայում։ Ստեփանյանը, որը Սասուն Միքայելյանի «մարդն» է, մինչ պատգամավոր դառնալը Կոտայքի փոխմարզպետն էր, բայց հետագայում, թիմակիցների վկայությամբ՝ տեղափոխվել է ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի թիմ։
Հիշեցնենք․ ԿԶՆԱԿ-ը տնօրեն չունի, հունվարից ԺՊ է նշանակվել ԿԳՄՍ հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը, որը նախկինում թիվ 198 դպրոցի տնօրենն էր։ Մեզ հետ զրույցում Թորոսյանն ասաց, որ տնօրենի մրցույթ դեռեւս չի հայտարարվել, բայց հայտարարվելու դեպքում մասնակցելու է։
Իսկ Ստեփանյանն իր հնարավոր առաջադրման մասին ասաց․ «Ճիշտն ասած՝ նման քննարկում չի եղել, կարծում եմ՝ այս պահին նման բանի մասին խոսելը շուտ է, որովհետեւ ապագայում ավելի կարեւոր քաղաքական միջոցառում կա, դրանից հետո կտեսնենք՝ ինչ պատկեր կստացվի, նոր կարելի կլինի խոսել իմ անելիքների մասին»։
Եթե պատգամավոր չդառնաք, կմասնակցե՞ք այս պաշտոնի մրցույթին։ «Գուցե հակառակը․․․ Տեսնենք՝ քաղաքական թիմը եւ ես, որտեղ իմ ՕԳԳ-ն ավելի շատ կտեսնենք․․․ Երբ ընտրություններն ավարտվեն, կտեսնենք՝ ով քանի տոկոս կհավաքի, կառավարությունը քանի ուժ կձեւավորի, եւ, ի վերջո՝ կրթության ոլորտն ում պորտֆելը կլինի, այդ ժամանակ կարելի է խոսել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին