Նիկոլ Փաշինյանը խախտել է 914 անձի անմեղության կանխավարկած
Նիկոլ Փաշինյանը խախտել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող 914 կալանավորված անձի անմեղության կանխավարկած։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե այսօր բանտում անմեղ մարդ չկա։
«Այսօր ՀՀ-ում՝ երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաքիչ կալանավորված և դատապարտված անձը կա։ Այսինքն՝ Հայաստանի բանտերում երբեք ավելի քիչ մարդ չի եղել, քան՝ հենց այսօր։ Սա նշանակում է, որ ոչ բոլոր մեղավորներն են բանտում, բայց այսօր բանտում անմեղ մարդ չկա»,- նշել էր նա՝ հավելելով, որ երրորդ հանրապետության պատմության մեջ տասնյակ-հարյուրավոր անմեղ մարդիկ գտնվելիս են եղել բանտում՝ ամենատարբեր պատճառներով, բայց այսօր ՀՀ-ում անմեղ մարդիկ չկան այնտեղ։
Նկատենք՝ ՀՀ Սահմանադրության, միջազգային կոնվենցիաների համաձայն՝ մարդն անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Փաստինֆո»-ն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հետաքրքրվեց, թե քանի անձ է գտնվում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և նրանցից քանիսն են կալանավորված, քանիսը՝ դատապարտված անձինք։ Մեր հարցմանն ի պատասխան , որտեղից մեզ հայտնեցին, որ 2021թ հունվարի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվել է 1967 անձ, որոնցից դատապարտված անձինք են 1053-ը, իսկ կալանավորված անձինք՝ 914-ը։
Այսինքն՝ 914 անձի վերաբերյալ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ ու դեռ վաղ է ասել, նրանցից քանիսը կարող է արդարացվել ու անպարտ ճանաչվել։ Նշենք, որ օրեր առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն առնվազն 4 անձի անմեղությունը հռչակել է ու արդարացման հիմքով գործը կարճել։
Այլ խոսքով՝ Փաշինյանը շտապել է 914 անձի հայտարարել հանցագործ՝ խախտելով նրանց անմեղության կանխավարկածը։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին