Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

«Արիության մեդալով» պարգևատրված հերոսը

Արցախյան պատերազմում զոհված 18-ամյա ժամկետային զինծառայող Ռոբերտ Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», որը, սակայն, Ռոբերտի ծնողներին է փոխանցել տաքսու վարորդը։ Ընտանիքը Ռոբերտի զոհվելու ճիշտ օրն ու հանգամանքները չգիտի։

Ռոբերտի մորը՝ Նառա Եղիազարյանին, հանդիպեցինք Արմավիրի իրենց բնակարանում։ Կոկիկ կահավորված հյուրասենյակի մի անկյունում մեկիկ-մեկիկ դասավորել է որդու մասին հիշողություները՝ ժամացույցը, հեռախոսը, զինգրքույկը, մեդալն ու բազմաթիվ լուսաանկարներ։ Տանն ամեն ինչ է որդուն հիշեցնում։

«Շատ լավ երեխա էր։ Ես սա ասում եմ, ոչ թե նրա համար, որ իմ տղան ա, այլ բոլոր նրան ճանաչողներն էին այդ կարծիքին։ Շենքում մեկը չկա, որին օգնած չլինի, նույնիսկ փողոցով քայլող անծանոթներին էր օգնում։ Իրոք որ լույս էր»,- ասում է Նառան, ով որդուն վերջին անգամ տեսել է բանակ ճանապարհելու օրը՝ օգոստոսի 11-ին, իսկ վեջին անգամ հետը խոսել՝ հոկտեմբերի 6-ին։

18-ամյա Ռոբերտի կենսագրությունից պատմելու շատ բան չկա, դեռ նոր էր կյանք մտնում, երբ մահը տարավ տղային։ Մանկության մեծ մասն անցել է Արցախում, ապա Կապանում դպրոց է գնացել։ Երբ 8-րդ դասարանում էր, քույրն ընդունվել է երևանյան ԲՈՒՀ-երից մեկը և ընտանիքը վերադարձել է Արմավիրի։ Դպրոցից հետո Ռոբերտը որոշել է չգնալ հոր՝ զինվորականի ուղով։ Տարերքը խոհարարությունն էր։ Սովորել ու ռեստորաններից մեկում էլ աշխատանքի էր անցել, ապա 2020-ի օգոստոսի 11-ին՝ զորակոչվել բանակ։ «Այսքանն է` չի հասցրել ապրել»,- հառաչում է մայրը։ Նառայի խոսքով՝ տղային բանակ են զորակոչել` ի հեճուկս առողջական խնդիրների․ «Ողնաշարի խնդիր ուներ, պիտի չտանեին, հույս ունեինք՝ կհետաձգեն, բայց նույնիսկ չեն թողել «գեներալնի կոմիսիային» մասնակցի»։ Վիճակահանությամբ Ռոբերտը ծառայության է անցել Ասկերանում։ «Մի ամիս կարանտինում մնաց։ Հետո ամսի 3-ին (հոկտեմբերի, խմբ․) տարան Հադրութ՝ առաջնագիծ»,- պատմում է մայրն ու հավելում, որ երդման արարողությանն էլ չեն մասնակցել։ Այդ օրվանից մի լուսանկար ունի. հրամանատարն է ուղարկել։

Որքան խոսակցությունը մոտենում է պատերազմական օրերի իրադարձություններին, այնքան Նառայի դեմքը մթագնում է, աչքերի փայլը՝ կորչում, զայրույթն ու վիրավորանքն՝ ավելի տեսանելի դառնում։ Պատերազմի մեկնարկից միայն երկու օր անց է Ռոբերտը կապվել մոր հետ։ Զանգել է անծանոթ համարից, ասել, որ բունկերում են պատսպարված։ Նառան չգիտի, թե ում հրամանով կամ ինչու են իր որդուն ու ծառայակիցներին տեղափոխել Հադրութ։ Ամուսինը, ով մեկնել էր Արցախ որդուն մոտ լինելու համար, նրան գտել է հոկտեմբերի 3-ին Հադրութի ապաստարաններից մեկում։ Մի օր հետո վերադարձել է Երևան, գնել առաջին օգնության պարագաներ ու վերդադրձել Արցախ, բայց այլևս որդուն տեսնել չի հաջողվել։ «Վերջին անգամ ինձ ու հորը զանգեց ամսի 6-ին (հոկտեմբերի, խմբ.) ուրիշ համարով, ասաց, որ լավ է, տրամադրությունն էլ լավ էր, ծիծաղում էր։ Ասեց՝ դուրս է եկել ծխելու, քիչ հետո էլի կզանգի։ Է՛դ էր։ Էլ չզանգեց», - վերջին զրույցի մանրամասներն է պատմում Նառան ու հավելում, որ որդին ու ևս 5 զինծառայող ամիսներ շարունակ անհետ կորածերի ցուցակում են եղել։ «Ռոբենք 6 հոգով չկային, էդ խումբը հինգի լույս վեցի գիշերը տարել թողել են էդտեղ։ Առավոտ լույսը բացվել ա իրենք չեն եղել։ «Կամանդիրը» սկի տեղյակ էլ չի եղել, որովհետև իջացրել ու գնացել ա»,- որդու կյանքի ըստ երևույթին վերջին օրվա իրադարձություններն է պատմում Նառան։ Երեք ամիս շարունակ նրան որոնել են ամենուր։ «ՊՆ-ից ուղարկում էին Կարմիր խաչ, Կարմիր խաչից Ուլնեցի («Թեժ գիծ մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների մասին», խմբ․), էդտեղից էլ նորից ՊՆ»։ Ռիման`Ռոբերտի ավագ քույրը ամեն շաբաթ զանգում էր ՊՆ, տվյալներն էին ուզում, ու հաջորդ անգամ՝ նորից հարցնում։ «Ռուսաստանի դեսպանին էլ եմ նամակ գրել։ Պատասխանեցին, որ մտնում են սգացող մայրերի դրության մեջ, բայց իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ անում են, որպեսզի գտնեն մեր էրեխեքին»,- ասում է մայրը։ Այդ ընթացքում նաև զանգել են Ռոբերտի հեռախոսահամարին։ «Զանգին անծանոթ մեկն էր պատասխանում, ասում էր, թե «հեսա Ռոբին կկանչեմ, հեսա կկանչեմ» ու ոչ մի Ռոբ կանչել։ Հեռախոսն անջատում էր»,- պատմում է Նառան։ Փորձել են նաև գտնել Ռոբերտի հրամանատարին՝ տեղեկություն ստանալու համար․ «Իբր ասեցին վիրավոր ա, Անդոն գնաց էս հիվանդանոց, էն հիվանդանոց, որ իրեն ման գար գտներ, բայց իզուր»։ Պատերամի ավարտից հետո Ռոբերտի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, ի թիվս այլ ծնողների մեկնում է Արցախ՝ որդուն գտնելու հույսով։ Նառայի խոսքով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի աջակցությամբ ծնողները կարողացել են որոնողական աշխատանքներ իրականացնել, շատ հաճախ՝ առանց Կարմիր խաչի ու ԱԻՊԾ-ի մասնակցության։ Ի վերջո, երկար ու հյուծող որոնումներից հետո ամիսներ անց միյան կարողացել են գտնել 18-ամյա զինվորի դին։ Ամուսինը Նառային պատմել է, որ 6 դիրեն էլ «5 մետրի վրա խփած գցած են եղել» նույն տեղում։ «Մարդ չկա, որ մեզ ասի՝ ինքը վիրավո՞ր ա եղել, թե՞ ոչ։ Ոչինչ չգիտենք, նույնիսկ օր չգիտենք, թե երբ է զոհվել։ Հոկտեմբերի 6-ից մեզ չի զանգել։ Ստիպված հոկտեմբրի 10-ն ենք վերցրել որպես իր մահվան օր։ Իսկ հրամանատարը շարունակում ա համակարգում աշխատել»,- ցասումը կուլ տալով պատմում է Ռոբերտի մայրը։ Ասում է՝ դիմել են իրավապահ մարմիններին՝ պարզելու համար ինչու են որդուն՝ մեկ ամսվա զինծառայողին, տարել առաջնագիծ․«Ինձ չի թվում, որ ինչ-որ մեկը պատիժ կկրի։ Ես շատ խիստ կասկածում եմ դրանում, բայց համենայն դեպս։ Ճիշտ է երեխուս հետ չեմ բերի, բայց գոնե կիմանամ, որ ինչ-որ մեկը պատժվեց։ Որ մի տարվա ծառայող լիներ, ես էլի կհասկանայի, գոնե կմտածեի՝ լավ փորձել ա պաշտպանվել, չի ստացվել։ Մի հատ պատրոն դնել չգիտեր։ Ինչո՞վ ա պաշտպանվել։ Կենդանի թիրախ են տարել։ Ինչի՞ համար, ու՞մ համար, որ է՛դ կարգի հողերը հետ տա՞ն։ Ճիշտ է, ես 15 տարի էնտեղ ապրել եմ, սիրում եմ էդ հողերը, բայց արի ու տես, որ ճակատագրական եղավ։ Հադրութում իմ երեխում խփեցին։ Ինչի՞ համար»,- անպատասխան մնացած հարցերն է բարձրացնում զինվորի մայրը։

Ռոբերտին հետմահու պարգևատրել են «Արիության մեդալով»։ Այդ մասին ընտանիքն իմացել է տաքսու վարորդից, ով զանգել էր իրենց՝ մեդալը փոխանցելու համար։ «Մի հատ մեդալ են տվել , էդ էլ էնքա՜ն անշնորհքությամբ։ Անդոյին արցախցի է զանգում՝ ուղղակի տաքսու վարորդ։ Ասում է 15 րոպեից կլինեմ «մոստի տակ»։ Անդոն էլ գնում տոպրակով վերցնում է մեդալը»,- որդու պարգևը ստանալու մանրամասներն է պատմում Նառան ու բացատրություն պահանջում, թե հետմահու՞ ինչու են պագևատրել, մեկուկես ամսվա մեջ ի՞նչ է հասցրել որդին անել, որ պարգևատրել են։ Ինքը դեմ է եղել մեդալն այդ ձևով ընդունելուն․«Գոնե տուն գային»,- դառնանում է։ Տաքսու վարորդն էլ Անդրանիկի հետ խոսելիս արդարացել է, թե․«Ես մեղավոր չեմ, ինձ տվել են, լցրել են ավտոյիս մեջ, ասել տար հերթով բաժանի»։ Նառայի հարցն օդում կախված է մնում․«Բա իմ երեխեն ու մնացածները դրա՞ն էին արժանի, որ ամիսներով մնային անտառում՝ գայլերի բաժին։ Ամեն ծնող իր ձևով ինչքան կարողացել, մեծացրել ա իր երեխուն, բա դրա՞ն էին արժանի»։ Օրերս ԱԺ-ում պատգամավորների ծափերն ու զոհերի թվի մասին վարչապետի խոսքերն է՛լ ավելի են դառնացրել առանց այն էլ խռովված հոգին․«Կանգնել ԱԺ ամբիոնից 4000 զոհ «պլյուս-մինսուս» ա ասում,- Փաշինյանի խոսքերն է մեջբերում Նառան,- ամեն մեկն իմ տղայի պես խոհարար էր, բժիշկ էր, նկարիչ էր, էն մեկը երգիչ էր։ Ինչե՜ր ու ինչե՜ր կդառնային։ Ինչի՞ն եք ծափահարում. էսքան զոհերի՞ն, էսքան չգտնված երեխեքի՞ն»։ Ասում է՝ իր վշտակից մայրերին էլ չի հասկանում՝ ինչու՞ են աղուհացով դիմավորում վարչապետին ու իր խմբին։ Ռոբետի դին գտել են ամանորից առաջ, ԴՆԹ թեստով նույնականացումից հետո հուղարկավորել են հունվարի 9-ին՝ մահից 3 ամիս անց, Արմավիրում։ Ռոբերտի մայրն ասում է՝ լավ էր, գոնե ամուսնու ընկերոջ որդու դեմքը բաց էր, տեսան․ «Ես իմ երեխուն չտեսա։ Օգոստոսի 11-ին կլինի մի տարի, ինչ չեմ տեսել։ էդ երեխեքի շնորհիվ է, որ մենք ապրում ենք։ Էական բան չի արել, բայց իր կյանքով ա հատուցել, որ մենք հիմա ապրենք»։ Նառան բազմաթիվ հարցեր ունի, որոնց պատասխանները մտածում ու չի գտնում։ Ասում է ամուսինն էլ ապրիլյան պատերազմին է մասնակցել, ոչ մի զոհ չի ունեցել, նորակոչիկներին առաջնագիծ չի տարել։ «Ամբողջ կյանքում զինվոր ուղարկեց տուն, ոչ մեկին բան չեղավ, բայց հենց հերթն իր տղային հասավ, ոչ մի բան անել չկարողացավ։ Իր նման պահեստազորայիններ կային, ինչու՞ չկանչեցին տանեին։ Ես գերադասում եմ համեմատական կարգով իրան բան լիներ, թող ի՛նձ լիներ, քան իմ երեխուն։ Ի՞նչ էր տղաս տեսել կյանքում՝ ոչ մի բան»,- խոր հոգոցով խոսքն ավարտում է Նառան: