Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Ստյոպա Սաֆարյանին պարտադրվել է ներողություն խնդրել

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որը չնայած որ պարտավոր է ի պաշտոնե քաղաքական չեզոքություն դրսևորել, սակայն աչքի է ընկնում իշխանության ամեն գործողություն արդարացնելով և հանրային կրքերը էլ ավելի թեժացնելով, և որը նաև աչքի չի ընկնում զսպվածությամբ, պարզվում է նաև, որ «մի պարկ» դատական հայցեր ունի իր դեմ։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ստյոպա Սաֆարյանի դեմ քաղհայց են ներկայացրել ոչ միայն պաշտոնյաներ, այլև լրատվամիջոցներ։ Եվ այսպես՝ Ստյոպա Սաֆարյանի դեմ դատական հայց են ներկայացրել «168 Ժամ»-ը և խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ Սաթիկ Սեյրանյանի պատիվն ու արժանապատվությունը, Սաթիկ Սեյրանյանի և «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության գործարար համբավն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելուն, վերջիններիցս ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, ինչպես նաև 2․000․000 դրամ՝ որպես զրպարտության և 1․000․000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։ Ստյոպա Սաֆարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել, որը և դատարանը հետ է վերադարձրել է։ Ստյոպա Սաֆարյանը նաև վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դատարանի կողմից մերժվել է։

Ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի հայցադիմում է ներկայացրել լրագրող Թագուհի Ասլանյանը։ 2019թ-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գրասենյակում կազմակերպվել էր քննարկում, որը իր ֆորմատով եղել էր բաց քննարկում, թեև Սաֆարյանը նախօրոք լրատվամիջոցների «սև ցուցակ» է հրապարակել, որոնք իր համար անցանկալի էին։ «Լայվնյուզի» լրագրող Թագուհի Ասլանյանի հասցեին էլ Սաֆարյանը արտահայտվել էր անվայել կերպով․

«Ես չեմ համենում։ Ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ Ձեր տարածքների, ո՛չ Ձեր տների, Դուք իմ կինը չեք, որ ինձ որևէ տեղ հրավիրեք, իմ կինը կարող է ինձ տեղ հրավիրել»,- այսպես էր պատասխանել Ստյոպա Սաֆարյանը, երբ լրագրողը նրան հրավիրել էր լրատվամիջոցի տաղավար։ Դատարանը վճռել է․ «Թագուհի Ասլանյանի հայցը բավարարել մասնակի.
Պատասխանող Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանին պարտավորեցնել հայցվոր Թագուհի Բորիկի Ասլանյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ ձևով.

Պարտավորեցնել պատասխանող Ստյոպա Սաֆարյանին առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակել հետևյալ հայտարարությունը.

29.10.2019թ. Ես՝ Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանս, վիրավորական արտահայտություններ եմ հասցեագրել, «Լայվ նյուզ» մեդիա ՍՊ ընկերության լրագրող Թագուհի Ասլանյանին, որի համար ներողություն եմ խնդրում:

Պատասխանող Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանից հօգուտ հայցվոր Թագուհի Բորիկի Ասլանյանի բռնագանձել 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում»։

Ընդդեմ Սաֆարյանի հայց են ներկայացրել նաև Մարինա Խաչատրյանը, «News,am»-ը, Տիգրան Ուրիխանյանն ու «Ալյանս» կուսակցությունը, բոլորը պատվին ու արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասը փոխհատուցելու պահանջով։

hraparak.am