Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Մամուլ

Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է հարթում Ադրբեջանի համար

«168 ժամը» գրում է․ 

«Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ունեցած վերջին ելույթը լի էր պոռթկումներով ու հակասություններով։ Սակայն այդ նույն ելույթում կային տողատակեր, թաքնված նպատակներ, որոնք քողարկելու համար էլ գուցե Փաշինյանն այդպիսի հախուռն զգայականություն էր հաղորդել իր խոսքին։ Մասնավորապես, ի թիվս այլ հակասական հայտարարությունների, կրկին խոսելով թուրքերի՝ թշնամի լինել-չլինելու մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ի՞նչ պետք է անենք այս կարգավիճակում, ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու, այս կոնտեքստում մենք պետք է պատասխանենք մի հարցի՝ իրենք և մենք խնդիր ենք դնում ոչնչացնե՞լ միմյանց, սա է խնդիրը, բայց Հայաստանն այսպիսի խնդիր պետք է ձևակերպի»։

Հայտարարության այս մասը նորություն չէր, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ մի քանի անգամ խոսել է թշնամական վերաբերմունքը փոխելու անհրաժեշտության մասին։ Բայց նորություն էր թշնամական հարաբերությունների համատեքստում նրա արած մյուս հայտարարությունը․
«Երկրներ կան, որ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն: Մարդիկ թշնամի են, բայց առևտուր են անում, զբոսաշրջիկներ են գալիս-գնում, դիվանագիտական հարաբերություններ ունեն, և այլն: Նշանակում է՝ փողոցում, երբ թշնամուն հանդիպում ես, թուր ու թվանքը հանում եք իրար սպանո՞ւմ, կամ 3-րդ երկրում հանդիպելիս իրար տալիս սպանո՞ւմ եք, ոչ իհարկե»:

Այս արձանագրումն ուշագրավ է ոչ միայն այն առումով, որ Նիկոլ Փաշինյանը, իր սովորության հանգույն, ամեն ինչ չափում է փողի քանակով՝ թշնամանքը հակադրելով «միլիարդ դոլարների առևտրաշրջանառությանը»։ Սա ևս նորություն չէ․ փողը Նիկոլ Փաշինյանի համար միշտ առաջնային նշանակություն է ունեցել։

Նրա այս հայտարարությունը խիստ ուշագրավ ու վտանգավոր է հենց երեկ մամուլում հրապարակված մի տեղեկատվության համատեքստում։ Մասնավորապես, ռուսական РБК գործակալությունը գրել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) քննարկում է ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի է ունենալու ապրիլի 29-30-ը Կազանում։

Գործակալությանն այդ մասին հաղորդել են երեք դիվանագիտական աղբյուրներ Ռուսաստանից և Հայաստանից։ Լուրը հաստատել են կազմակերպության ապարատից։ Ինչպես գրում է РБК-ն, Բաքուն կարող է Կազան ուղարկել իր ներկայացուցիչներին, եթե Երևանը տա իր համաձայնությունը։ «Եվ որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք 5 ամիս առաջ գտնվում էին պատերազմի մեջ, պետք է հաղթահարեն մի քանի տարաձայնություններ, մասնավորապես, պետք է լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը»,- ասել է РБК-ի զրուցակիցը Հայաստանի դիվանագիտական շրջանակներից՝ ավելացնելով․ «Այնպես չէ, որ մենք սկզբունքորեն դեմ ենք ադրբեջանական պատվիրակության մասնակցությանը, մենք ասում ենք, որ կան չլուծված խնդիրներ, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»։

Այսպիսով, կա Ադրբեջանին ԵԱՏՄ հրավիրելու մտադրություն, ինչը ռուսական մտադրություն է և հայտնվում է տարիներ շարունակ։ Մշտապես դրա խոչընդոտ է համարվել Հայաստանի հնարավոր վետոն։ Այսինքն՝ եթե Հայաստանը հրաժարվի վետո կիրառել, Ադրբեջանը որևէ ձևաչափով կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ, գուցե սկզբում դա լինի դիտորդի կարգավիճակ, ավելի ուշ՝ լիիրավ անդամությունը։

Ահա այս իրողությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ներկայանում են միանգամայն այլ լույսի ներքո։ Թշնամիների հետ միլիարդ դոլարի առևտրաշրջանառության մասին խոսելով՝ նա ճանապարհ է հարթում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության համար։ Երբ կգա այդ պահը, նա կհայտարարի, որ թշնամանքը՝ թշնամանք, առևտուրը՝ առևտուր, և դեմ չի արտահայտվի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը։ Այդպիսով նա կբավարարի, առաջին հերթին՝ Ռուսաստանի ցանկությունները, քանի որ ԵԱՏՄ-ի ընդլայնումը ռուսական քաղաքականության առաջնահերթություններից է։

Իհարկե, դա չի նշանակում, թե միայն Հայաստանի վետոյի վերացումից հետո Ադրբեջանն անմիջապես կդառնա ԵԱՏՄ անդամ, քանի որ Ալիևն ինքը կարող է վերջին պահին հրաժարվել դրանից՝ մինչ այդ իր հնարավոր անդամակցության հարցի շուրջ շահեկան առևտուր անելով, մյուս կողմից՝ դա կարող է թույլ չտալ Թուրքիան։ Բայց դրանք գործոններ ու հնարավոր զարգացումներ են, որոնք կախված չեն Հայաստանից։ Այն, ինչ կախված է Հայաստանից, Նիկոլ Փաշինյանն ըստ էության խոստանում է անել՝ մի կողմից՝ գոհացնելով Ռուսաստանին, մյուս կողմից՝ չխոչընդոտելով Ադրբեջանին, եթե վերջինս այնուամենայնիվ նման ցանկություն ունենա։ Չէ՞ որ նա հայտարարել է նաև, որ կարեկցում է Ալիևին, իսկ կարեկցանքը կարող է ծնել նաև հոգատարություն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։