Փաշինյանը սեփական նեղ, ճղճիմ նպատակների համար հրահանգել է հրապարակել պետական հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ
«168 ժամը» գրում է․
«Իր իշխանության շուրջ երեք տարիներին ու նաև դրանից առաջ շատ երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դնում։ Բայց եթե դա խիստ վերապահումով կարելի էր ընդունելի համարել, երբ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, ապա պետության ղեկավարի պարագային այդ սկզբունքը, իսկ իրականում՝ սկզբունքի բացակայությունը, չափազանց վտանգավոր է ու կարող է սպառնալ ազգային անվտանգությանը։
Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է նախորդ տարի՝ պատերազմից առաջ ու դրա ընթացքում ԱԽ նիստերի ժամանակ Զինված ուժերի Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանի զեկույցներից հատվածներ, հրապարակել է ընտրողաբար, հրապարակել է միայն այնպիսի հատվածներ, որոնք իբրև թե ապացուցում են Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ԱԺ-ում արած հակասական ու աբսուրդային հայտարարությունները՝ պատերազմում պարտության մեղքը Օնիկ Գասպարյանի ու միայն բանակի վրա բարդելու նպատակադրմամբ։
Խնդիրը, սակայն, ԱԽ գրասենյակի հրապարակած տեղեկությունների իսկությունը կամ արժանահավատությունը չէ, այլ առաջին հերթին՝ երևույթն ինքնին։
Նիկոլ Փաշինյանը սեփական նեղ քաղաքական, ճղճիմ նպատակների համար հրահանգել է հրապարակել պետական հույժ գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, որոնք այդպիսի կարգավիճակ կարող են ունենալ ընդհուպ տասնամյակներով։
Ահա ուրեմն այդ տեղեկությունները, հանուն սեփական լաչառության արդարացման, դառնում են հանրության սեփականությունը, ոչ միայն ու, բնականաբար, ոչ այնքան հայկական, որքան նախ՝ ադրբեջանական ու թուրքական հանրության սեփականությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է, չափազանց վտանգավոր։ Նա պատրաստ է պետական գաղտնիքը, ազգային անվտանգության շահերը ստորադասել սեփական սևեռուն մտքերին ու հավակնություններին։ Նա չունի ներքին ու արտաքին արգելակներ և հանուն սեփական իշխանության պահպանման ունակ է զոհասեղանին դնել Հայաստանը, ինչն արդեն իսկ արել է և շարունակում է անել։
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ թշնամական վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտության մասին։ Թշնամանքի կամ դրա վերացման թեման դարձել է նրա հերթական մտասևեռումը։ Նա խոսում է արտաքին թշնամիներին ներելու ու ներքին թշնամիներին պատժելու մասին։ Խոսում է անարգել ու անհակադարձ, որովհետև այն բոլոր աղետներից հետո, որ նրա անձնական ու անանձնական մասնակցությամբ պատուհասել են Հայաստանը, հայ հասարակությունը գոնե մի անգամ չի մտածել ու չի հասկացել, որ գործ ունի թշնամու հետ, ով քանդում է պետականությունն ու ճանապարհ է հարթում իրական թշնամիների շահերի սպասարկման համար։
ԱԽ գրասենյակը հրապարակել է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստերի սղագրությունների մի քանի հատվածներ միայն։ Պատկերացնել կարելի է, թե ում կարող էին հասու դառնալ այդ սղագրությունների ջնջված հատվածները։
Բացառված չէ, որ կարեկցանքի հերթական նոպայի ժամանակ դրանք ուղարկված լինեն Ալիևին։ Հնարավոր է՝ այն նույն ծրարով, որով վերջինս ժամանակին հաղորդակցվել է Նիկոլ Փաշինյանի հետ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը