Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ժամկետն անցնող «AstraZeneca» պատվաստանյութը ներարկել 55-ից բարձր քաղաքացիներին
ARMINSIDER ալիքը հայտնում է՝ որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը մեծ գումար է վաստակել անգլիական «AstraZeneca» պատվաստանյութը Հայաստան բերելու և հայաստանցիների վրա փորձարկելու համար: Անգլիական այս պատվաստանյութը անվտանգ չէ և եվրոպական տարբեր երկներում արդեն արգելված է: Անգլիացիների համար կարևոր է, որպեսզի գտնեն երկրներ, որոնց քաղաքացիներին կօգտագործեն, որպես փորձաճագարների ու առկա տվյալների հիման վրա կկարողանան փոփոխություններ իրականացնել, որից հետո պատվաստանյութը կկիրառեն իրեն երկրում և եվրոպական այլ երկրներում:
Կարևոր է նաև արձանագրել, որ Հայաստանին փոխանցված «AstraZeneca» պատվաստանյութի խմբաքանակը մի քանի օրից դառնալու է ժամկետանց /լուսանկարը ստորին հատվածում առկա է/: Պատվաստանյութը կիրառելի է մինչև մայիս ամիս:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ պրոբլեմատիկ այս պատվաստանյութը կարող է խնդիրներ առաջացնել: Քննարկվել է նաև հարց, որ քաղաքացիները կարող է չցանկանան անգլիական կասկածելի պատվաստանյութը ընդունել: Որպեսզի եղած խմբաքանակը ամբողջությամբ սպառվի Անդրանիկ Քոչարյանը կուսակցական մի քննարկման ժամանակ առաջարկել է, որպեսզի պատվաստանյութը սկզբում նախատեսեն 55 բարձր տարիքի քաղաքացիների համար: Ըստ Քոչարյանի այս դեպքում հնարավոր է եկած խմբաքանակի չափով թոշակառուների պատվաստել: Ըստ Քոչարյանի թոշակառուներին կարող են ասել, որ չպատվաստվելու դեպքում թոշակ չեն ստանա ու քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել պատվաստանյութից: Արսեն Թորոսյանը խոստացել է պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը սպառելուց հետո փոխանցվող գումարից նաև Անդրանիկ Քոչարյանին բաժին հանել:
Ի դեպ շաբաթներ առաջ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտարարել էր, որ Հայաստանը «AstraZeneca» պատվաստանյութի մեկ դեղաչափը ձեռք է բերել 4․5 ԱՄՆ դոլարով, միջազգային շուկայում սահմանված 25 ԱՄՆ դոլարի փոխարեն։
Շատերի համար տարօրինակ էր, թե ինչպես է Հայաստանը կարողացել այդքան էժան գնել պատվաստանյութը: Ինչպես տեսնում եք խնդիրը նրանում է, որ պատվաստանյութը մի քանի օրից կորցնելու է պիտանելության ժամկետը և այն արտադրող կորպորացիայի համար սա իր պահեստները դատարկելու միջոց է: Ինչպես արդեն նշեցինք կարևոր է նաև այն, որ այդ ընկերության համար Հայաստանի քաղաքացիները փորձաճագարի դեր են տանելու:
Ի դեպ ARMINSIDER տելեգրամյան ալիքի կառավարության աղբյուրներն տեղեկացնում են, որ Հայաստանը այս պատվաստանյութի համար, անգամ, 4,5 դոլար չի վճարել: Իրականում իշխանությունները այս ճանապարհով հարյուր հազարավոր դոլարներ են գրպանել:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը