Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Թալիշի զորամասին կից խանութի տերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից գումար է կանխիկացրել

Թալիշի զորամասին կից խանութի սեփականատերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից տարբեր չափերի գումար է կանխիկացրել՝ պատճառաբանելով, թե դրանք եղել են զինծառայողների պարտքերը։ Թալիշում չկար գումար կանխիկացնելու որևէ միջոց, այդ իսկ պատճառով զինծառայողներն իրենց բանկային քարտերը տալիս էին խանութպանին, որպեսզի վերջինս գումար կանխիկացնի և վերցնի խանութից գնված ապրանքների դիմաց։ Խանութպանը պատերազմի ընթացքում կանխիկացրել է ավելի շատ գումար, քան զինծառայողների պարտքն է եղել։ Զոհված զինծառայողի մայրը, պարզելով, որ տղայի բանկային քարտը խանութպանի մոտ է, և դրանից ընդհանուր 97 հազար դրամ է կանխիկացվել դիմել է ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

Զինծառայող Գևորգ Քարտաշյանի հետ տան անդամները կապը կորցրել են պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Նա ծառայում էր Թալիշի զորամասում։ Հոկտեմբերի 7-ին նրա անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում, բայց տղայի աճյունը չի հայտնաբերվել, հետո նրա անունը տեղափոխվել է անհետ կորածների ցուցակ և միայն 2021 թվականի հունվարի 21-ին՝ զոհվելուց 4 ամիս անց, ԴՆԹ անալիզի միջոցով նույնականացվել է նրա աճյունը։

Գևորգի ընտանիքն ապրում է Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Գևորգի մայրը՝ Աիդա Ամիրխանյանը, այդ ընթացքում մի քանի անգամ Տաշիրից Երևան է գնացել, տարբեր կառույցների դիմել տղայի մասին լուր իմանալու համար։

Գևորգի մորը հունվարի 21-ին Պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ կարող է գնալ Արցախբանկ, ստուգել տղայի բանկային հաշիվը և կանխիկացնել տղայի հաշվին առկա գումարը։

Պատերազմից առաջ Գևորգ Քարտաշյանը Թալիշում գտնվող Գագիկ Աբրահամյանին պատկանող խանութից պարտքով զինվորական համազգեստ էր գնել, պարտքի մասին մայրն իմացել էր ու սեպտեմբերի 26-ին որդու հաշվեհամարին 15 000 դրամ գումար էր փոխանցել, որպեսզի նա վճարի ձեռք բերած համազգեստի համար։

Աիդան գնացել է Արցախբանկ, քանի որ կարծել է, որ կարող է տղան հասցրած չլինի գումարը կանխիկացնել և համազգեստի գումարը վճարել խանութպանին։

Ստուգելով տղայի հաշիվը՝ Աիդան տեսել է, որ տղայի հաշվին գումար չկա։ Երբ դիմել է Արցախբանկ իմանալու, թե ո՞վ է կանխիկացրել որդու հաշվից գումարը Աիդային հայտնել են, որ սեպտեմբերի 27-ից տղայի քարտից գումար կանխիկացվել է 3 անգամ, առաջին անգամ՝ Ստեփանակերտի բանկոմատից, 2-րդ անգամ Շուշիից, իսկ 3-րդ անգամ՝ Չարենցավանի բանկոմատից, դեկտեմբերի 31-ին։ Ընդհանուր Գևորգ Քարտաշյանի հաշվից կանխիկացվել է 97 000 դրամ։

Աիդան Արցախբանկի աշխատակիցներին խնդրել է տրամադրել բանկոմատների տեսագրությունը, որպեսզի կարողանա պարզել, թե ով է եղել որդու քարտից գումար կանխիկացնողը, սկզբում կնոջը մերժել են, հետո` տրամադրել։

Բանկոմատի տեսագրության լուսանկարները, որպես ապացույց, մեզ է տրամադրել Աիդա Ամիրխանյանը։ Առաջին լուսանկարում՝ Գագիկ Աբրահամյանը Ստեփանակերտի բանկոմատից գումար կանխիկացնելիս։ Երկրորդ լուսանկարում` Գագիկի եղբորորդին, Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատի մոտ։

Աիդա Ամիրխանյանը, որ մինչ այդ տղայից որևէ լուր ունենալու համար գտել էր տղայի զինակից ընկերներին, կապվել է նրանց հետ, ուղարկել բանկոմատի տեսագրությունից արված լուսանկարը, տղաներն, ասել են, որ դա Գագիկ Աբրահամյան անուն, ազգանունով մարդն է, որը Թալիշում զորամասին կից խանութ է ունեցել, և բոլոր զինծառայողներն անհրաժեշտության դեպքում օգտվել են նրա խանութից։ Տղաները Աիդային ասել են` քանի որ Թալիշում բանկոմատ չի եղել խանութպանը զինծառայողներին ապրանք է տրամադրել, հետո հավաքել նրանց բանկային քարտերը, պարտքի չափով գումար կանխիկացրել, վերցրել ու քարտը վերադարձրել զինծառայողներին։ Պատերազմի ընթացքում էլ մի շարք զինծառայողների բանկային քարտեր եղել են Գագիկի մոտ, քանի որ նա դրանք չի հասցրել վերադարձնել զինծառայողներին։

Աիդա Ամիրխանյանը նույն օրը դիմել է ոստիկանություն, ներկայացրել փաստերը, հարուցվել է քրեական գործ, որին, կնոջ խոսքով, ընթացք չի տրվել։ Երևանից քրեական գործը տեղափոխել են Չարենցավանի բաժին։

Կնոջը ոստիկանությունում ասել են, որ գործը Երևանից տեղափոխվել է Չարենցավանի բաժին, քանի որ վերջին անգամ գումար հանվել է Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատից։

Ըստ Աիդա Ամիրխանյանին Չարենցավանի ոստիկանությունից ուղարկված ծանուցագրի` փետրվարի 1-ին իր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Մինչ օրս Աիդային հարցաքննության չեն կանչել։

Հարուցված քրեական գործում որպես վկա ներգրավված է նաև զոհված Գևորգ Քարտաշյանի զինակից ընկերը՝ Հակոբ Ենոքյանը։ Հակոբը մեզ հետ զրույցում նշեց, որ իր քարտը ևս եղել է Գագիկ Աբրահամյանի մոտ։ Հակոբը պատերազմում վիրավորվել էր, ապաքինվելուց հետո տեղափոխվել էր Նոր Ալաշանի զորամաս, որտեղ հանդիպել է Գագիկ Աբրահամյանին, Հակոբի խոսքով՝ նրան այնտեղ բնակվելու տարածք էին հատկացրել։ Այդ ժամանակ Հակոբը Գագիկից խնդրել է իր քարտը, վերջինս ասել է, որ իր ու էլի զինծառայողների քարտեր թողել է Թալիշի զորամասում։ Հակոբի քարտից էլ պատերազմից հետո Գագիկ Աբրահամյանը կանխիկացրել է 20 000 դրամ, որը մի քանի անգամ գերազանցում է Հակոբի ունեցած պարտքը։

Կապ ենք հաստատել նաև Գագիկ Աբրահամյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում չի հերքել այն հանգամանքը, որ տարբեր ժամանակներում զինծառայողների բանկային քարտերը եղել են իր մոտ։ Իր խոսքով՝ քարտերը պահել է, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանցից գումար հանի, քանի որ Թալիշում չկար բանկոմատ, ու զինծառայողները Գագիկից ապրանք գնել են պարտքով։ Քարտերի մեծ մասը, իր խոսքով, մնացել է զորամասում։ Գագիկը մեզ հայտնեց, որ իրեն կանչել են Չարենցավանի բաժին հարցաքննության, ոստիկանություն Գագիկը ներկայացրել է մի քանի բանկային քարտ և պարտքերի տետր, որի մեջ նշված է եղել զինծառայողների կուտակած պարտքի չափը։ Աբրահամյանը նշեց, որ Թալիշի զորամասի զինծառայողները ընդհանուր հաշվով մոտ 1 700 000 դրամի պարտք էին կուտակել, բայց ինքը պատերազմից հետո ոչ ոքից գումար չի ուզել։

Գագիկն ասաց, որ չգիտեր նաև Գևորգ Քարտաշյանի զոհվելու մասին, բայց քանի որ զինվորը պարտք է եղել իրեն մի քանի անգամ ստուգել է քարտի վրա արդյոք գումար կա, որպեսզի կանխիկացնի:

Գագիկ Աբրահամյանը Քարտաշյան Գևորգի հաշվից ընդհանուր առմամբ կանխիկացրել է 97 000 դրամ, որից 15 000-ը զինվորի` պարտքով գնած համազգեստի գումարն էր։ Գագիկը նշում էր, որ մնացած գումարն էլ՝ 82 000 դրամ, այլ ժամանակներում Գևորգի կուտակած պարտքն է։ Մինչդեռ Հակոբ Ենոքյանը, որը ծառայում էր Գևորգի հետ նույն վաշտում, ինչպես նաև քրեական գործում ներգրավված է որպես վկա, պնդում էր, որ Գագիկը այդ չափի գումարի ապրանք պարտքով ոչ ոքի չէր տալիս և հնարավոր չէր, որ Գևորգը այդքան պարտք կուտակած լիներ։ Ըստ Հակոբի՝ մոտ 100 հոգու բանկային քարտ մնացել էր Գագիկի մոտ։

Վերջին անգամ՝ դեկտեմբերի 31-ին, Գևորգ Քարտաշյանի հաշվից Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատից գումար է կանխիկացրել Գագիկ Աբրահամյանի եղբորորդին։ Գագիկը նշեց, որ ինքը բանկոմատից գումար կանխիկացնել չի կարողանում, դրա համար էլ դիմել է եղբորորդու օգնությանը, վերջինս այդ օրը 74 000 դրամ է կանխիկացրել։ Առաջին տեսագրությունում, սակայն, գումար կանխիկացնողը անձամբ ինքը՝ Գագիկ Աբրահամյանն էր։

Գագիկ Աբրահամյանը ծնունդով Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից է, բայց ապրում էր Թալիշում։ Ըստ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի՝ Գագիկ Աբրահամյանը գրանցված է Չարենցավան քաղաքում։

Հարուցված քրեական գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար հարցում էինք ուղարկել նաև Քննչական կոմիտե։ Մեր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել են, որ Աիդա Ղարիբի Ամիրխանյանի հաղորդման հիման վրա 2021 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

«Չարենցավանի քննչական բաժնում ընդունվել է վարույթ եւ գտնվում է նախաքննության փուլում։ Քրեական գործով կատարվել են հարցումներ, տարբեր քննչական ու դատավարական գործողություններ, հարցաքննվել են մի շարք անձինք»,- նշված էր ՔԿ պատասխանում:

Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ. գողություն, որը կատարվել է՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, պատժամիջոց է սահմանվում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդվածը հրապարակելուց հետո մեզ է զանգահարել Քարտաշյան Գևորգի մայրը և հայտնել, որ Չարենցավանի քննչականից այսօր՝ ապրիլի 13-ին կապ են հաստատել նրա հետ և ասել, որ Գագիկ Աբրահամյանը ներկայացել է Չարենցավանի բաժին, պատրաստակամություն հայտնել անկախ քրեական գործի ընթացքից, փոխհատուցել Քարտաշյան Գևորգի քարտից կանխիկացրած 97 000 դրամը։ Աիդա Ամիրխանյանը մերժել է։

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

 

 

408 0

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Թալիշի զորամաս | զինծառայողներ
Դիտել նաև
Հասարակություն12 04 2021
Սահմանված կարգով ու ժամկետում դիմում ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում. ՊՆ


Մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորում կստանան նաև զինծառայողները


Քաղաքական23 03 2021
Դրական քվեարկեք․ չնայած, դե ում ինչ եմ ասում․ Տարոն Սիմոնյան


Զինծառայողներն իրենց կուտակած արձակուրդների համար պետք է վճար ստանան․ ԼՀԿ-ական պատգամավո


Քաղաքական14 03 2021
Զինծառայողները խոսում են Կապանի սահմանային դիրքերից մեկը թողնելու հրամանի մասին․ Տիգրան Աբրահամյան


Թե ինչ հրամանի մասին է խոսքը և ինչ նպատակով է իջեցվել, նույնիսկ չեմ ուզում արձագանքել․ Քաղաքագետ


Պաշտոնական10 03 2021
Արցախի նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների


Նախագահը ներկաներին հանձնել է բարձր պետական պարգևներ


Ուղիղ01 03 2021
Խաչերի օրհնության և զորակոչիկներին հանձնման հանդիսավոր արարողությունը. ուղիղ


Զինծառայողներին «Աշոտ Երկաթ» խաչեր են հանձնվում


Հասարակություն24 02 2021
Ծնողները փորձել են խոչընդոտել ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր. ՀՀ ՊՆ


Զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար