Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ Գլխավոր դատախազի ղեկավարությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին Ժամանակ առ ժամանակ կարճատեւ անձրեւ ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգ ՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է Տավուշում Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Հայրապետյան Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտե Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ

ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթԳլխավոր դատախազի ղեկավարությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասինԺամանակ առ ժամանակ կարճատեւ անձրեւԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է ՏավուշումԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվումՀայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ ՀայրապետյանԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտեԱյսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարությունԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում«Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրաՎտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայումԼատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ ՇիոնԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումներըԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոնՀունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալովՍպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանիցԵս չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստինՀանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է ՊուտինինԴուա Լիպան դատի է տվել Samsung-ինՕրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբԲրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվելԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելՊե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ էՄետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի
Մամուլ

Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր իրականության խնդիրների պատճառները շատ ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից։ Քաղաքականությունն այն ինտեգրալ ասպարեզն է, որում այդ պրոբլեմներն արտահայտվում են իրենց ողջ թշվառությամբ։ Բայց խորքում դրանք, քաղաքական լինելուց առաջ, նախ արժեբանական են ու աշխարհայացքային։

Տասնամյակներ շարունակ մենք՝ որպես հասարակություն, չենք ձեւավորել այնպիսի արժեքային համակարգ, վարքագծային այնպիսի գրված, բայց առաջին հերթին՝ չգրված կանոններ, որոնք առնվազն կոնֆլիկտի մեջ չեն հանրային բարոյականության պարզագույն իմպերատիվների հետ։ Ճիշտ հակառակը՝ մեր արժեքային համակարգը խեղվել է այնպես ու այնքան, որ համամարդկային նշանակություն ունեցող բարոյական նորմերը մեր անհատական ու հանրային վարքագծում վաղուց որեւէ գործառույթ չունեն։

Չարի ու բարու, ազնիվի ու անազնիվի, վեհության ու ճղճիմության, բարոյականության ու ապաբարոյականության առանցքները մեր գիտակցության ու հոգեբանության մեջ խարխլված են անկարելիության աստիճանի։

Մենք ապրում ենք պետության մեջ, որում գրեթե չեն գործում մի կողմից՝ հանրային կյանքի կանոնակարգման ֆորմալ ինստիտուտները՝ սահմանադրությունը, օրենքները եւ այլն, մյուս կողմից՝ իրենց ազդեցությունը կորցրել են կենցաղավարության, համակեցության մշակույթի համար կենսական նշանակություն ունեցող չգրված օրենքները, բարոյական նորմերը, վարքագծային արգելակները։ Հենց այս հարթությունում են ժանտախտի ժամին խրախճանք հիշեցնող գռեհիկ հարսանիքների անցկացման պատճառները։

Հասարակության գրեթե բոլոր անդամներն օգտվում են ֆորմալ ու ոչ ֆորմալ ինստիտուցիաների, արգելքների բացակայությունից՝ ամեն մեկը՝ իր կարողությունների, սոցիալական դիրքի ու, ի վերջո, այլասերվածության աստիճանին համապատասխան։

Իշխանություն ու ֆինանսական կարողություններ ունեցող անձանց, խմբերի մոտ դա հասնում է սանձարձակության, ամբարտավանության, քանի որ կարգավիճակն ու փողը հնարավորություն են տալիս առավելագույնս օգտվել իրականում անիշխանության այդ իրավիճակից։ Դա առաջացնում է հանրային ընդվզում, առաջին հայացքից՝ արդարացի, իրականում, սակայն, անազնիվ ընդզվում, որովհետեւ չկա վստահություն, որ ընդվզողների գերակշիռ մեծամասնությունն ունենալով համանման հնարավորություններ՝ չէր դրսեւորի այն նույն վարքագիծը, որի համար ընդվզում է այսօր։

Լայն իմաստով՝ մեր հասարակությունը հաշտ ու ներդաշնակ է ապրում ապաբարոյական մթնոլորտում՝ ժամանակ առ ժամանակ բողոքի լոկալ ճիչեր արձակելով այս կամ այն ցցուն օրինակի առթիվ։

Ճիչերն արձակվում են, դժգոհությունը պարպվում է, եւ մարդիկ շարունակում են հանդուրժել այն խորքային անբարոյականությունն ու հակարժեքայնությունը, որոնք ծնում են այս կամ այն գռեհիկ երեւույթը։ Եվ եթե հասարակությունն արցախյան պատերազմում կրած խայտառակ պարտությունից 6 ամիս անց հանդուրժում է գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ապա պարտավոր է հանդուրժել նաեւ առանձին անձանց ու խմբերի լպիրշ կենսակերպն ու հրավառության ժայթքումները գերեզմանի վերածված երկրում։ Այդպես առնվազն ավելի ազնիվ կլինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում