Կարասին. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են օգտակար դեր ունենալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են օգտակար դեր ունենալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Ֆեդերացիայի խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը:
«Կարծում եմ, որ նրանք [ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները] կարող էին օգտակար դեր ունենալ այս գործում: Այս եռյակն ունի փորձ եւ արտաքին ամուր աջակցություն: Թվում է, որ ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների ռեգուլյար հանդիպումների պրակտիկան կարող է վերսկսվել, ինչը միջազգային շոշափելի ռեզոնանս կստանար»,- ասել է Կարասինը:
Նա հավելել է, որ այժմ հարցերի հիմնական մասը կապված է մարդասիրական խնդիրների հետ. ռազմագերիների փոխանակման ավարտ, զոհվածների մարմինների, փախստականների վերադարձ եւ նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծում: Սուր է նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքի եւ դրան հարակից տարածքների ականազերծման հարցը:
Կարասինի կարծիքով, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան շուտ հնարավոր կլինի կողմերի միջեւ վստահություն հաստատել. «Կոնկրետ քայլեր արդեն ձեռնարկվել են: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ քաղաքական հարցերի շուրջ քննարկումները շարունակվում են, լուծումներ են որոնվում: Եռանդով աշխատում է եռակողմ հանձնաժողովը փոխվարչապետների մակարդակով՝ տնտեսական, տրանսպորտային եւ նյութատեխնիկական ապահովման խնդիրները քննարկման համար»:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը