Ով է ավելի «շուստրի»՝ Նիկոլ Փաշինյանը, թե Անահիտ Ավանեսյանը
Politik.am-ը գրում է. Հայաստանի իշխանությունները հերթական «մեյմունությունն» են անում։ Բոլորս երեկ տեսանք, լսեցինք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան Պուտինի ճշտող հարցին, թե արդյոք Հայաստանում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի գրանցման գործընթացը ավարտվել է, որ այո, այսինքն՝ թե ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված է։
Դրանից հետո առանձին տելեգրամյան ալիքներ իհարկե գրեցին, որ Փաշինյանը հերթական անգամ ստել է, որ ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ, սակայն որքան էլ ստելը համարեինք Փաշինյանի «գոյաբանական փեշակը», հույս փայփայեցինք, որ գոնե այս անգամ հերթական խայտառակ «կիքսը» չի արձանագրվի։
Արդեն այսօր ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութը գրանցվա՞ծ է Հայաստանում, թե՞ ոչ: Լրագրողները նրան հիշեցրեցին, որ երեկ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը ՌԴ նախագահը հետաքրքրվել է` Sputnik V-ն գրանցվա՞ծ է Հայաստանում, ինչին Փաշինյանը դրական պատասխան է տվել: Եվ ահա, նախարար Ավանեսյանը հայտարարեց, որ ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ, սակայն օգտագործման թույլտվություն կա, իսկ գրանցման գործընթաց, որպես այդպիսին, այս պահին չի իրականացվում:
Ստացվում է, բաց տեքստով նախարար Ավանեսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին, ավելին, հայտարարում, որ նա Պուտինի մոտ ստել է։ Բացի այդ, ավելի է խառնում ամեն բան։ Ինչպես է պատահում, որ օրինակ Sputnik V-ն այլ պետություններում գրանցվում է, իսկ Հայաստանում գրանցման գործընթաց չի իրականացվում։ Առհասարակ, ինչ է նշանակում դա։ Այսինքն, օրինակ Եվրոպական դեղագործական գործակալությունում առնվազն նստած «յոնջա են որոճում», որ գրանցման գործընթաց են սկսել ռուսական պատվաստանյութի, կամ էլ Ավստրիայի կանցլերն է «անհուսալի դեբիլ», որ հայտարարում է, որ իր երկիրը հնարավոր է շրջանցի ԵՄ պրոցեդուրաները եւ ազգային մակարդակում գրանցի ռուսական պատվաստանյութն ու պայմանագիր կնքի մատակարարման հետ։
Հիմա ով է ավելի «շուստրի»՝ Նիկոլ Փաշինյանը, թե Անահիտ Ավանեսյանը, եւ ինչու ժողովուրդն է էլի «խաբվածի» դերում միշտ լինում։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը