2020 թվականին մեր սիրելի կառավարությունը 18 միլիարդ 138 միլիոն դրամի պարգևավճար է բաժանել
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն ասելա, թե Հրանտ Բագրատյանը սխալ է ասում, որ անցած տարի 120 միլիոն դոլլարի պարգևավճար է բաժանվել։
Ցավոք՝ Թունյանը չի ասում, թե բա յարաբ իրականո՞ւմ ինչքանա բաժանվել։ Ոչինչ, մենք էլ կհաշվենք։
Բացում ենք վիճակագրական կոմիտեի տվյալները։ Ուրեմն 2020թ․ պետական հիմնարկներում միջին աշխատավարձը կազմելա ամսական 162,742 դրամ չհաշված հուլիս ու դեկտեմբեր ամիսները։ Խի՞ չհաշված - որովհետև հուլիսին ու հատկապես դեկտեմբերին մեր սիրելի կառավարությունը բաժանում է ամենաշատ պարգևավճարները։
Ու այդ ամիսներին միջին աշխատավարձը կազմելա համապատասխանաբար 188,563 ու 226,225 դրամ։ Այ էդ տարբերությունը հենց պարգևավճարներն են։ Բազապատկում ենք այդ տարբերությունները պետական աշխատողների թվաքականով՝ 203,108 ու ստանում 18,138,438,075 դրամ։
Դոլլարով, հուլիսի ու դեկտեմբերի փոխարժեքները հաշվի առնելով, դա կազմում է ընդհանուր մոտ 35․7 միլիոն դոլլար։
Ի դեպ, հանուն արդարության նշեմ, որ կառավարությունն այս տարի դեռ մի բան էլ համեստ է եղել։ 2019-ին օրինակ բաժանվել էր մոտ 40-41 միլիոն դոլլարի պարգևավճար (19,922,730,240 դրամ)։ Տարբերությունը առաջացել է 2020թ․-ի դեկտեմբերին մոտ 1․4 միլիարդ դրամ ավելի քիչ բաժանելու արդյունքում։ Դե պատերազմ է, բան է, կառավարությունը որոշել է ըմբռնումով մոտենալ երկրի վիճակին։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը