Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Հակոբ Արշակյանը պաշտոնանկությունից առաջ 2-րդ զենքի ցուցահանդեսն էր «պրավալ» տվել. Ուշագրավ մանրամասներ չկայացած ցուցահանդեսից

Հակոբ Արշակյանը Բարձր տեխնոլագիաների արդյունաբերության նախարարի պաշտոնից իր պաշտոնանկությունից առաջ, պարզվում է, ևս մեկ անգամ զինամթերքի ծանրակշիռ ցուցահանդես է «պրավալ» տվել, ընդ որում՝ խայտառակ պատճառներով: Խոսքը Երևանում նախատեսված «ArmHiTec-2021» սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի չեղակման մասին է, որը պիտի կայանար մարտի 25-27-ը՝ Մարզահամեգային համալիրում:

Ընդգծենք, «ArmHiTec-2021» հայկական ցուցահանդեսը Կառավարության որոշումով ամենամյա պլանավորված միջոցառումների շարքից է, սակայն պաշտպանության և անվտանգության աշխարհի առանցքային արտադրողների լայն մասնակցությամբ նախատեսված ցուցահանդեսը այս անգամ չեղարկվել է բացման օրվանից ընդամենը 10 օր առաջ՝ շատերի համար խիստ անհասկանալի պատճառաբանությամբ: Ավելին՝ մինչ օրս բացակայում է դրա չեղարկման իրավական հիմքերը, հրապարակային դարձնելու պահանջով քանիցս դիմել ենք Կառավարություն և ԲՏԱ, բայց խուսափում են:

Պարզվում է՝ կորոնավիրուսից վախի մոտիվը կեղծ է, չնայած կազմակերպիչները ցուցահանդեսային հրապարակում (ՄՀՀ) երաշխավորել էին հյուրերի առողջության և անվտանգության պաշտպանության համապարփակ միջոցառումներ իրականցնել, և դրա համար ծախսեր էին դուրս գրվել:

Ցուցահանդեսի այլազգի մասնակիցները վերջին պահին են տեղեկացվել չեղարկման մասին, և սա այն դեպքում, երբ դրանից տասն օր առաջ՝ մարտի 2-ին, ԲՏԱ նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանի նախագահությամբ անցկացվել է «ArmHiTec-2021» միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական ​​աշխատանքների մանրակրկիտ քննարկում, որին մասնակցել է նաև ՀԱՊԿ գովազդային և ցուցահանդեսային գործունեության գլխավոր օպերատոր Սերգեյ Մարիչևը:

«ArmHiTec-2021» զենքի հայկական ցուցահանդեսի չեղարկումը ոլորտի մասնագետների գնահատումով՝ երկրորդ մեծ հարվածն է հասցրել Հայաստանի իմիջին՝ Աբու Դաբիի IDEX-ում բուկլետների սկանդալային ցուցահանդեսից հետո։

Մի կողմ թողնենք առնվազն 100-120 մլն դրամ արժեցող բյուջեն, որի ծախսերի մասին ԲՏԱ նախարարությունիվ համառորեն տեղեկատվություն չտրվեց Yerevan.Today-ին:

Հիմա ուշագրավը՝ միջոցառման տերը հանդիսանում է ՀՀ կառավարությունը, բայց Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարել դրա չեղարկման մասին Կառավարության 2-րդ որոշումը ընդունել: Միտումնավո՞ր է խուսափել Փաշինյանը, թե անփութորեն, պարզ չէ, բայց հայտնի փաստ է, որ տապալած իրավիճակից փախուստի են դիմել ցուցահանդեսի գլխավոր երկու կազմակերպիչ գերատեսչությունները՝ ի դեմս Պաշտպանության նախարարության և Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության՝ այդ օրերի համակարգող նախարար Հակոբ Արշակյանի:

Փոխարենը որոշվել է «դլյա գալոչկի»՝ Հակոբ Արշակյանի անունից հետաձգման մասին խիստ երկրորդային աղբյուրի միջոցով մի գրություն տարածել՝ առ այն, որ «ArmHiTec-2021» սպառազինությունների ցուցահանդեսը հետաձգվում է ևս 1 տարով՝ «ԿՈՐՈՆԱՎԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ», այսքան բան։

Հատկանշական է, որ COVID 19 համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումների է հղում արվել այն օրերին, երբ վարչապետ փաշինյանը մարզային ակտիվ հանդիպումներ է կազմակերպել, և նույն օրերին Երևանում լայնամասշտաբ մեկ այլ EXPO է անցկացվել, իսկ կորոնավիրուսով պայմանավորած՝ ռեժիմի խստացումներ առհասարակ չկան:

Ուշագրավ է չեղարկման համար իրավական գրագրության բացակայությունը․ Կառավարության որոշումը չեղարկվել է վարչապետից ցածր ռանգի պաշտոնյայի, այն է՝ ԲՏԱ նախարարի անունից՝ առանց իրավական հիմքերն ապահովելու:

Իսկ սա նշանակում է՝ ԲՏԱ նախարարը լիազորությունների խախտումով է որոշել հետաձգել ցուցահանդեսը, ինչը ենթադրում է պատասխանատվություն կրել: Այդուհանդերձ դիմեցինք ԲՏԱ նախարարություն, պարզելու՝ ո՞րն է «ArmHiTec-2021» -ի չեղարկման իրավական հիմքը, իրական դրդապատճառը, ինչու՞ է ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանն իրեն իրավունք վերապահել Կառավարության որոշումը չեղարկել բանավոր պայամանավորվածություններով և ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրություն չկա որևէ գերատեսչության կողմից:

Այս բոլոր հարցերի վերաբերյալ ԲՏԱ նախարարությունից Yerevan.Today-ին պարզաբանում չտրվեց: Սկզբում խոսնակը գրավոր հարցերը ֆիքսեց, ապա մեկ օր անց միջնորդավորված կապով խնդրեց ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված և չեղարկված ցուցահանդեսի մանրամասները ճշտել ռուսական BIZON մասնավոր ընկերությունից, որն այս դեպքում ոչ ավելին է, քան ընդամենը տաղավարներ տեղադրող և զուտ տեխնիկական մասի պատասխանատու ծառայություն մատուցող ընկերություն։ Այսքան բան:

Իսկ ի՞նչ է եղել իրականում...

Yerevan.Today-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել սպառազինությունների «ArmHiTec-2021» չկայացած ցուցահանդեսից, դրանք հուշում են՝ իրականում այն տապալելու և ոչ թե չեղարկելու կեղծ մոտիվի մասին:

Ընդգծենք, ռազմարդյունաբերական վերջին սերնդի «ArmHiTec» ցուցահանդեսը ՀՀ Կառավարությն ամենամյա պարտադիր միջոցառումների ցանկից է, որին նախկինում մասնակցել են 30-40 երկրներ՝ իրենց ավելի քան 60 զենք արտադրող ընկերությունների դեմքով: Այս անգամ էլ, պարզվում է, բավականին ներկայացուցչական հայտեր են ընդունվել ի սկզբանե, բայց դրանց մեծ մասը ինչ որ պահից հերթով չեղարկվել են, ինչպես աղբյուրն է մանրամասնում՝ Աբու Դաբիի IDEX – հեղինակավոր ցուցահանդեսին զենքի փոխարեն բուկլետներով մեր մասնակցության սկանդալից հետո։

Ի դեպ, 20 երկրից պատվիրակություն պետք է ժամաներ Երևան՝ «ArmHiTec-2021» եռօրյա ցուցահանդեսին մասնակցության նպատակով, բայց աղբյուրի պնդմամբ՝ դրանք ևս վերանայվել են վերջին պահին ու սետղծված իրավիճակում ՀՀ կառավարությանը պարտադրված գնացել է տապալած միջոցառումը հետաձգելու որոշման՝ ևս մեկ տարով:

Հիշեցնենք, անցած տարի նույն ցուցահանդեսը դարձյալ չկայացավ, պատճառը իրականում կորոնավարակի բռնկումն էր Հայստանում ՝ ու դրանով պայմանավորված բոլոր երկրներում հայտարարված կարանտինային սահմանաափակումները: