2 ոսկոր հուղարկավորած ծնողները Մեծամորի դիահերձարանում գտել են իրենց որդու ամբողջական մարմինը
«Մենք տեղեկացել ենք, որ ԴՆԹ-ով նույնականացված, ապա իբրև իրենց որդու մասունքները հուղարկավորած ծնողները վերջերս գտել են իրենց որդու ամբողջական մարմինը՝ Մեծամորի դիահերձարանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
Նա դեռ ամիսներ առաջ էր մեզ հետ զրույցում ահազանգել, որ հանդիպել է այդ ծնողներին, տեղեկացրել, որ այդ մասունքներն իրենցը չէ, բացատրել էր, որ չէր կարող նոյեմբերի 7-ին Շուշիում զոհվածի մարմինը հայտնվել Զանգելանում․․․ Այդուհանդերձ, այդ ծնողները հիմք ընդունելով և վստահելով ԴՆԹ-ի պատասխանին՝ հողին էին հանձնել իրենց հանձնված մասունքները՝ մտածելով, որ դրանք իրենց որդունն են․
«Քննչականի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ասել էր՝ նման բան չի կարա լինի, որ շփոթմունք լինի, նույնականացումը ճիշտ է, ու Գասպարյան Տ․-ին տվել էին իբրև իրենց տղայի՝ Տիգրանի մասունքը՝ 2 մասունք, ու իրենք փետրվարի 22-ին հուղարկավորել էին»։
Տիկին Անահիտը պատմեց, որ իրականում նրանց որդին Մեծամորի դիահերձարանում է եղել 2021 թվականի հունվարից, մարմինն ամբողջական է եղել․
«Մենք ապրիլի 3-ից գիտենք, որ իրենք իրենց երեխու ամբողջական մարմինը ճարել են, պարզապես մի փոքր դեմքն է վնասված եղել, վիրավորումը եղել է թևից և վզից։ Ամբողջությամբ ճանաչելի է եղել, նակոլկեքով, ամեն ինչով․ Հիմա տեղեկություն ունենք, որ արտաշիրմում պետք է անեն»։
Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ եղել են Հերացի փողոցի վրա գտնվող դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, համոզվելու համար, թե արդյոք արտաշիրմում լինելո՞ւ է, թե՞ ոչ․
«Իրենք ասեցին՝ չգիտենք, քննիչ Ռազմիկը ասեց՝ չգիտենք։ Բայց նույն Ռաֆայել Վարդանյանն այն ժամանակ ասում էր, որ չի կարող այնպես լինի, որ նմուշը չհամընկնի, բայց 2 նմուշ էլի վրիպել են։ Դա Զանգելանի փոսից բերված մասունք է, որ մենք այդ կոդը շատ վաղուց, հենց առաջին օրվանից մեզ մոտ ունեցել ենք, ծնողներին ասել էինք, այդ կոդով մասունք է, ասել էին՝ հա։ Հիմա իրենք պետք է արտաշիրմում անեն․․․»։
Տիկին Անահիտը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են առաջիկա օրերին գնալ Առողջապահության նախարարություն և հանդիպում պահանջել պատասխանատու պաշտոնյաների հետ․
«Կասենք՝ հավաքի՛ քո անձնակազմին այստեղ, որ իրենք մեկ-մեկ պատասխա՛ն տան էս վրիպումների համար։ Էդ վրիպման համար ես խոստացել եմ, որ ամբողջ «Եռաբլուրը» կխառնեմ իրար, ու թող ինձնից շատ զգույշ մնան իրանք, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, մեր հետ խաղա՞ն, մենք կանցնե՛նք բոլորի վրայով, բոլորի՛»։
Հիշեցնենք, որ Անահիտ Ադոյանը դեռ փետրվարի 26-ին էր մեզ հետ զրույցում հայտնել, որ ԴՆԹ-ների պատասխանները կեղծում են, և կոնկրետ նշել էր այս դեպքը, որ այս ծնողներին այլ զոհվածի մասունք են հանձնել։
Ծնողների թույլտվությամբ իրենց հեռախոսահամարը փոխանցել էինք Առողջապահության նախարարության լրատվական ծառայության աշխատակիցներից մեկին, որպեսզի մանրամասների համար կապ հաստատեին անհետ կորած զինծառայողի ծնողների հետ, սակայն, ինչ


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը