«AstraZeneka»-ն Հայաստանին պարտադրե՞լ են
«Իրավունք» թերթը գրում է
«Դեռևս նախորդ շաբաթ դիմել էինք Առողջապահության նախարարություն՝ փորձելով պարզել, թե ինչու ձեռք բերվեց հենց «AstraZeneka» պատվաստանյութը: Եվ որ պակաս էական չէ՝ ի՞նչ գնով: Այն դեպքում, երբ «AstraZeneka»-ն թաթախված է բազում սկանդալային պատմությունների մեջ, նրան վերագրվում է հազիվ 60-70 տոկոս արդյունավետություն, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ դրանից էլ շատ ավելի պակաս: Իսկ ահա մեր դաշնակից ՌԴ-ի «Սպուտնիկ /»-ի արդյունավետությունը, ըստ տարբեր գնահատումների, 92-95%-ի կարգի է: Եթե խնդիրը գինն է, ի՞նչ արժեքով են պատվաստանյութը ձեռք բերել: Խոսքը միանգամայն պարզ հարցի մասին է:
Ավելի ճիշտ, առանց մեր հարցնելու էլ նախարարությունը պետք է տեղեկություն տարածեր, թե պատվաստանյութի մեկ դոզայի համար վճարել ենք այսքան: Սակայն անգամ գրավոր հարցման համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո այդպես էլ պատասխան չկա: Մինչդեռ շրջանառվում են խոսակցություններ, որ «AstraZeneka»-ն ձեռք է բերվել մոտ կրկնակի թանկ գնով, քան «Սպուտնիկ /»-ի այն արժեքն է, որին Հայաստանը կարող էր հավակնել, եթե ինքնուրույն բանակցեր ՌԴ-ի հետ: Այն դեպքում, երբ մեր Առողջապահության նախարարության նախկին ու ներկա վերնախավը նախապատվությունը տալիս է «Սպուտնիկ V»-ին, երբ պետք է իրենք ու մեր իշխանական օղակի այլ ներկայացուցիչներ պատվաստվեն:
Այսպիսով, եթե «Սպուտնիկ /»-ի փոխարեն «AstraZeneka»- ն (որից, ի դեպ, եվրոպական երկրները մեկը մյուսի հետևից հրաժարվում են) ձեռք են բերել ոչ ցածր գնի և ոչ էլ բարձր որակի պատճառով, ապա իրականությանն ավելի մոտ են դառնում այն լուրերը, որ իրականում պատճառը կասկածելի գործառույթներով աչքի ընկած «Gavi»-ի, լրտեսական մեղադրանքներ շալակած «ՅՈւՆԻՍԵՖ»-ի ու նման այլ արևմտյան կառույցների հանձնարարականներն են»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը