Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր Ապահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվ Ռուսաստանը բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերը Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը Ստրասբուրգում կայացել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովը Վենետիկի արվեստի բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը Հինգ երկիր բոյկոտում է «Եվրատեսիլ 2026»-ը Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀ Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին

ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհըՔննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերԱպահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվՌուսաստանը բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերըԱլափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվիԹալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանըՍտրասբուրգում կայացել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովըՎենետիկի արվեստի բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարըՀինգ երկիր բոյկոտում է «Եվրատեսիլ 2026»-ըՀանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀԴատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասինՏիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմՏավուշում վագոն-տնակ է այրվելՏեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպումՄինչ Թրամփի այցը Չինաստան, կարեւոր որոշում չի ընդունվիԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա․ ՊապոյանԱրհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի ՄեղրիումԹանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշերՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթԳլխավոր դատախազի ղեկավարությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասինԺամանակ առ ժամանակ կարճատեւ անձրեւԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է ՏավուշումԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվումՀայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ ՀայրապետյանԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտեԱյսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարությունԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում«Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրաՎտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայումԼատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ ՇիոնԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումներըԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոնՀունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալովՍպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանիցԵս չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստինՀանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է ՊուտինինԴուա Լիպան դատի է տվել Samsung-ին
Մամուլ

Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական պրոբլեմն այն է, որ ինքը չի ընդունում, որ «մի գողացիր»-ը, «մի սպանիր»-ը ու «սուտ մի խոսիր»-ը տարածվում են նաև իր վրա

«168 ժամը» գրում է․ «Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի և իրավական տարբեր հարաբերությունների նկատմամբ խոր նիհիլիզմով, եթե չասենք՝ ատելությամբ է վերաբերվում, և դա բխում է ոչ այնքան դիկտատուրա հաստատելու ցանկությունից, այլ դա էնդոգեն երևույթ է, որի արմատները Նիկոլի էության մեջ են։

Բարոյականությունը և իրավունքը հիմնականում ունեն նույն բնույթը՝ դրանք հիմնված են մարդու արարքների նկատմամբ սահմանվող արգելքների վրա, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում մարդկային հասարակության գործունեությունը։ Եթե այդ արգելքների խախտման համար բարոյականությունն ունի արձագանքման իր գործիքները, ինչպես պարսավանքը, ամոթը, պատիվը, խիղճը, անգամ՝ հայհոյանքը, ապա իրավունքի դեպքում խախտմանը հակազդում են դատարանները, բանտերը, իրավական մյուս ինստիտուտները։

Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական պրոբլեմն այն է, որ ինքը որևէ բարոյական սահմանափակում չի ճանաչում, չի ընդունում, որ «մի գողացիր»-ը, «մի սպանիր»-ը ու «սուտ մի խոսիր»-ը տարածվում են նաև իր վրա։

Իհարկե, երբ Նիկոլն անընդհատ սուտ է խոսում, անհագուրդ գողանում է, իր սնապարծության համար հազարավոր երիտասարդների է ուղարկում մահվան, նա ենթարկվում է լուրջ հանրային պարսավանքի ու ճնշման։ Սակայն Նիկոլը մեկուսանում է, միացնում է ֆեյքերի խլացուցիչը՝ ենթադրելով, որ սին աղմուկով ինքը կարող է արդարանալ, կամ էլ հերթական ճարպկախոսությունն է արտասանում, և իրեն թվում է, թե այս գործիքներով բարոյական նորմերը պահպանվեցին։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղյակ է, որ հասարակության մեջ գոյություն ունեն բարոյական արժեքներ, նրա ելույթները լեցուն են հայրենասիրության, ընտանիքի, հավասարության, արդարության մասին խոսքերով, սակայն իրականում իր համար առաջնային են ագահությունը, իշխանատենչությունը, սնապարծությունը, իսկ ելույթներում արտասանված «բարձր» խոսքերը զուտ մարդկանց մանիպուլյացնելու համար են։ Նիկոլը չի ընդունում, որ բարոյական հրամայականները հասարակության նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ օբյեկտիվ գործոններ են:

Նույն երկվությունն է գերիշխում Նիկոլի իրավական ընկալումներում։ Մի կողմից՝ նա չի ընդունում, որ իր համար կարող են լինել իրավունքով սահմանված «կարելիի» և «չի կարելիի» սահմանափակումներ։ Նման արգելքները համարում է չարիք, որը խանգարում է իր կամքի իրագործմանը, և օրենքին ենթարկվելու փոխարեն՝ անգամ ոչ թե այն շրջանցելու ոււղիներ է փնտրում, այլ կոպտորեն ոտնահարելու համար ճարպկամիտ արդարացումներ։ Ասվածի համար լավագույն օրինակ է Սահմանադրական դատարանի հետ կատարված ողջ ֆարսը, որն արդեն երկրի համար դառնում է ողբերգություն. սկզբում անմարդկային ճնշումներով, ոտնահարելով բարոյականությունը և օրենքը, Նիկոլը հարձակվեց Հրայր Թովմասյանի վրա, այնուհետև փորձեց կաշառելով ազատվել ՍԴ անդամներից, այս բոլոր տրյուկներով հաջողության չհասնելով, կովիդի լայն տարածման շրջանում, ոտնահարելով Սահմանադրությունը, փորձեց անցկացնել Սահմանադրական հանրաքվե, հընթացս, տեսնելով, որ դրանից չի ստանա իր համար ցանկալի արդյունքը, չեղարկեց հանրաքվեն, բայց, այնուամենայնիվ, անօրինական կերպով, ոտնահարելով Սահմանադրությունը, այն փոխեց և նշանակեց իր «սրտի դատավորներին»:

Հիմա, երբ անգամ իր նշանակած կազմով ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, Նիկոլը գնում է համաշխարհային իրավագիտության մեջ ռեկորդի. մարդ է դատում գոյություն չունեցող օրենքով, և նա չի հանգստանա, մինչև իր ուզած արդյունքը չստանա։

Մյուս կողմից՝ իրավունքը Նիկոլ Փաշինյանը համարում է այն անհրաժեշտ շուստրի գործիքը, որն իր ձեռքում է, և որին պետք է ենթարկվեն մյուս բոլորը։ Դրա համար էլ նա ունի կաշառատու ջեբի Սիլվային, դրա համար էլ իրավունքի յուրահատուկ մեկնաբանությունների պատճառով նրա ընդդիմախոսները ոստիկանական բաժանմունքների ամենօրյա այցելուներն են։ Այսինքն, ոչ թե իրավունքն օբյեկտիվ անհրաժեշտություն է և գոյություն ունի օբյեկտիվորեն, բոլորից անկախ, այլ իրավական փոխհարաբերությունները մեկ կան, մեկ էլ չկան՝ կախված իր կամքից։

Բարոյական և իրավական այս դուալիզմը ոչ թե Նիկոլի անձի երկվության պատճառով է, ինչը վերջին շրջանում խիստ պրոպագանդվում է և շահարկվում, այլ «կարմիր գծերի» բացակայության և պետական ու հասարակական համակարգի գործունության մեխանիզմները չհասկանալու արդյունք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում