2018 թ․ երկրի ղեկին հայտնվեց անփորձ մեկը, որը որտեղ անհրաժեշտ է փափուկ ու դիվանագետ լինել, առճակատման է գնում, որտեղ պետք է համարձակ լինել, հնազանդվում է ու խոնարհվում
«Հրապարակը» գրում է․ «Փոքրիկ Հայաստանը՝ իր սուղ ռեսուրսներով և մեծ պրոբլեմներով, աշխարհաքաղաքական գործոն երբևէ չի եղել, թեև, եթե ճանապարհային խաչմերուկի իր դիրքից կարողանար օգտվել, կարող էր և լինել։ Իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ մենք ՍՍՀՄ-ի քանդվելուց հետո հայտնվեցինք աննախանձելի վիճակում։ Մի կողմից՝ կռվախնձորի, մյուս կողմից՝ զինուժի պլացդարմի դերում։ Միշտ կարևորելով Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունները, չնայած դուռը չփակելով նաև Արևմուտքի առաջ։ Բայց ստատուս-քվոն պահպանելու, երկու լարի վրա խաղալու քաղաքականությունը միշտ չէ, որ արդարացնում է իրեն։ Այդ քաղաքականության մեջ հաջողելու համար պետք է Չերչիլի կամ Ռուզվելտի որակի ղեկավար ունենաս, ծայրահեղ դեպքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի նման փորձառու լինես, կամ՝ Ռոբերտ Քոչարյանի նման կամային:
Մեր բախտը չբերեց 2018 թվականին, երբ ակնհայտորեն սպառվում էր ստատուս-քվոյի համար հատկացված ժամանակի լիմիտը, երկրի ղեկին հայտնվեց անփորձ մի մարդ, որը որտեղ անհրաժեշտ է փափուկ ու դիվանագետ լինել, առճակատման է գնում և հարաբերություններ փչացնում, որտեղ հարկավոր է դուխով լինել, հնազանդվում է ու խոնարհվում։ Եվ սկսվեցին անթույլատրելի, կործանարար սխալներ արձանագրվել դիվանագիտության, միջպետական հարաբերությունների, գերտերությունների ղեկավարների հետ շփումներում։ Վլադիմիր Պուտինին օդանավակայանում չդիմավորելը մեր հանրության հակառուս հատվածը դիտեց որպես ինքնիշխանության «թույն» դրսևորում։ Իսկ Ալիևի հետ ուղիղ կապն ու Մեհրիբանին թեյի հրավիրելը՝ նոր խոսք մեր դիվանագիտության պատմության մեջ։ Հիմա վիճակն այլ է՝ Պուտինի հայացքին արժանանալու համար որքա՜ն ջանքեր, Ալիևի հետ ոչ թե ուղիղ հարաբերություն, այլ նվաստացումներ ու թշնամանք»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը