Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու՝ Հայաստանը չի կարող արժանապատիվ ու հարատև խաղաղություն հաստատել որևէ մեկի, այդ թվում ու առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ

«168 ժամը» գրում է․ «Նիկոլ Փաշինյանն իր վերջին մի քանի հայտարարություններով հրապարակ է բերել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության մասին դիսկուրսը։ Ըստ ամենայնի, այդ հարցը կարող է դառնալ նաև առաջիկա հնարավոր նախընտրական քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը։ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, խաղաղության մասին ուղղակի գրեթե չի խոսում, քանի որ խաղաղության մասին նրա պատկերացումը չափազանց հեռու է իրական ու հարատև խաղաղությունից։

Նիկոլ Փաշինյանն ադրբեջանաթուրքական կապիտուլյացիան ստորագրած երկրի ղեկավար է, և այդ երկրների հետ խաղաղություն հաստատելու նրա տեսլականն անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող ապահովել այն, ինչն ընդունված է անվանել արժանապատիվ խաղաղություն։

Նիկոլ Փաշինյանի առաջարկածն անարժանապատիվ, ստորացուցիչ խաղաղություն է, որը որևէ պարագայում չի կարող լինել հարատև, ճիշտ հակառակը՝ անգամ խաղաղության մասին պայմանագրերի ստորագրման դեպքում, այս պայմաններով խաղաղությունը նորանոր պատերազմներ կարող է հարուցել։ Որևէ մեկի հետ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար պարտադիր է, որ հաստատողը, պետության անունից խաղաղություն կնքողը լինի արժանապատիվ։ Դա նվազագույն պայմանն է։ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը, սակայն, ունեն և կարող են ունենալ ամեն ինչ, բացի արժանապատվությունից, և խնդիրը միայն պատերազմում կրած խայտառակ պարտությունը չէ։Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո բոլոր հնարավոր միջոցներով նվաստացել ու խոնարհվել է Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ։ Նվաստացում է նաև խաղաղության մասին նրա բարբաջանքն այն պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են սպառնալ Հայաստանին ու հայկական էթնոսին։ Ահա, ուրեմն, ի պատասխան այդ սպառնալիքների՝ Հայաստանից հնչում են խաղաղության մասին թոթովանքներ, որոնք իրականում ոչ թե խաղաղության, այլ ստրկության պատրաստակամության մասին են։

Վերջին պատերազմի վերքերը ոչ միայն դեռ չեն սպիացել, այլև չեն սպիանալու չափազանց երկար ժամանակ, եթե կարող են սպիանալ երբևէ։ Գոնե հարաբերականորեն այդ վերքերի ամոքման միակ ճանապարհն իրապես ուժեղ պետության կայացումն է, որը, չձգտելով պատերազմի, այդուհանդերձ, հարկ եղած դեպքում պատրաստ կլինի նաև պատերազմի, եթե հակառակն ազգային ու պետական արժանապատվության ոտնահարումն է։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, առաջարկում է ոչ թե այդ հզոր պետության կայացման հայեցակարգը, այլ հայկական պետության զարգացման թուրք-ադրբեջանական մոդելը, որի պայմաններում այդ երկրները հարկ եղած դեպքում կլինեն ոչ թե Հայաստանի հնարավոր հակառակորդներ, եթե դա պահանջի մեր ազգային ու պետական շահը, այլ «նորովի կառուցված Հայաստանի» շահառուներ։

Սա սկզբունքային տարբերություն է․ մի դեպքում՝ պետությունը զարգանում ու կայանում է հանուն սեփական արժանապատվության՝ նաև պատերազմի պատրաստ լինելու կանխավարկածով, Նիկոլ Փաշինյանի հայեցակարգով՝ Հայաստանը զարգանում է նրանց հաշվին ու միջոցով, ովքեր այդ նույն արժանապատվության առաջին ոտնահարողներն են։

Իրավիճակի նրբությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղասիրության» ցանկացած ընդդիմախոսություն, քաղաքական մանր շահերից ելնելով՝ որակվում է՝ որպես ռազմատենչություն կամ պատերազմի քարոզ։ Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղության այլընտրանքը ոչ թե պատերազմն է, ինչպես ներկայացվում է իշխանությունների պարզունակ քարզչությամբ, այլ իրապես արժանապատիվ խաղաղությունը, որը գործնականում հնարավոր չէ արդեն իսկ նվաստացուցիչ խաղաղության պատրաստամակություն հայտնած իշխանության պայմաններում։

Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «ամեն ինչ՝ հանուն խաղաղության» սկզբունքով՝ այդ թվում՝ պատրաստ լինելով ոտնահարել Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը։ Խաղաղությունը, այո, արժեք է, որին պետք է ձգտի ցանկացած ողջամիտ հասարակություն ու պետություն։ Մյուս կողմից՝ խաղաղությունը չի կարող լինել գերնպատակ ու ինքնանպատակ, եթե դրան հասնելու ճանապարհները ոտնահարում են ազգային ու պետական արժանապատվությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ճանապարհ, որով այժմ շարժվում է Նիկոլ Փաշինյանը։

Պատերազմի ու խաղաղության մասին դիսկուրսը Հայաստանում հեռու է բանական հարթությունից։ Մի կողմում փաշինյանական կույր խաղաղությունն է, մյուս կողմում՝ թուրքական դրոշներն այրելու խավարամտությունը, որը նույնքան պարզունակ է ու վտանգավոր, որքան իշխանության մոտեցումը։

Այդ պատճառով, որպես այդպիսին, խաղաղության ու պատերազմի մասին բովանդակային դիսկուրսը Հայաստանում բացակայում է, և այն, ինչին խիստ պայմանականորեն անվանում ենք դիսկուրս, բաղկացած է մի կողմից՝ իշխանական թրքասիրությունից, մյուս կողմից՝ հակաիշխանական թրքատյացությունից․ երկու ծայրահեղություններ, որոնցից ոչ մեկն աղերս չունի Հայաստանի պետական շահի ու ապագայի հետ։ Լայն իմաստով, հիմա այդ դիսկուրսի համար ամենալավ ժամանակները չեն, քանի որ պատերազմի արհավիրքի առաջացրած բարոյական, արժեբանական, սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարված չեն, և դժվար է ասել՝ պատրա՞ստ է արդյոք հասարակությունը պատերազմի և խաղաղության/պատերազմի կամ խաղաղության մասին քնննարկման։

1997 թվականին արցախյան պատերազմում հաղթանակած Հայաստանի առաջնորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, փորձեց հանրային դիսկուրս ծավալել պատերազմի և խաղաղության հարցի շուրջ։ Հաշված ամիսների ընթացքում նրան հեռացրեցին իշխանությունից, այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի առաջարկածը ոչ թե նվաստացուցիչ ու ստորացուցիչ խաղաղություն էր, ինչը տեղին է Նիկոլ Փաշինյանի մոտեցման դեպքում, այլ իրապես արժանապատիվ խաղաղություն, որի պայմանները թելադրելու էր պատերազմում հաղթանակած Հայաստանը։

Ահա անգամ խաղաղության այդ տարբերակը հայ հանրությունը չընդունեց՝ հաղթանակած լինելով պատերազմում, ի թիվս բազմաթիվ գործոնների, նաև այն պատճառով, որ դրա համար անրաժեշտ գաղափարական, հոգեբանական, քարոզչական աշխատանք չէր կատարվել։ Հաղթանակած երկրի հաղթանակած առաջնորդը, ներկայիս ղեկավարի հետ անհամադրելի քաղաքական ու պետական գործիչը չկարողացավ հանրությանը հասցնել արժանապատիվ խաղաղության անհրաժեշտությունը, մինչդեռ պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի թարմ վերքերի պայմաններում, ցանկանում է խաղաղություն պարտադրել հայ հասարակությանը։

Այդպես չի լինում։ Եթե վերաձևակերպենք 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հոդվածի վերնագիրը, ապա այն կարելի է շարադրել հետևյալ կերպ․ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ հեռանալու պահը»։ Առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու՝ Հայաստանը չի կարող արժանապատիվ ու հարատև խաղաղություն հաստատել որևէ մեկի, այդ թվում ու առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում