Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում է հերթական սկանդալային նշանակումն անել
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում է հերթական սկանդալային նշանակումն անել` Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Դավիթ հոլդինգի» տնօրեն, մայրաքաղաքի խոշոր գծերից մեկի տնօրեն Արմեն Բեգունյանին, գրում է hraparak.am-ը։
Այս նշանակման խայտառակությունն այն չի լինելու, որ փաստացի խոշոր գծատերը նշանակվելու է գծերը հսկող կառույցի ղեկավար, այլ այն, որ Բեգունյանը քաղաքապետարանի նկատմամբ մեծ պարտքեր է կուտակել եւ նախկին պետի միջոցով ջրել է պարտքերը։ Բանն այն է, որ ՓԲԸ նախկին տնօրեն Արման Մխիթարյանը կոռուպցիոն սկանդալի պատճառով, առանց ազատման դիմումի, ամիսներ առաջ լքել է պաշտոնը, ինչպես նաեւ՝ Հայաստանը, եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ «Երեւանտրանսի» տնօրեն աշխատելու ընթացքում Մխիթարյանը, այսպես կոչված, հանցավոր համաձայնության է եկել Բեգունյանի հետ, որին պատկանող ընկերությունը մեծ պարտքեր է կուտակել քաղաքապետարանի նկատմամբ․ խոսքը մոտ 240 միլիոնի մասին է, սպասարկել է 10 երթուղի։ Մխիթարյանը «ջրել» է Բեգունյանի պարտքերը՝ դրա դիմաց ստանալով իր «փայը», սակայն, երբ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, արտագաղթել է։ Եվ զավեշտն այն է, որ Հայկ Մարությանի մտերիմ Մխիթարյանը կոռուպցիոն սկանդալի համար ոչ միայն անպատիժ է մնացել ու կարողացել է ճողոպրել երկրից, այլեւ օտար ափերից բարեխոսում է Բեգունյանի համար։ Մեզ ասացին, որ Մխիթարյանն է խնդրել Մարությանին՝ իր փոխարեն պաշտոնի նշանակել Բեգունյանին։
Հիշեցնենք, որ Մխիթարյանի անվան հետ է կապվում «Բիզի» ընկերությունը, որը հայտնի է իր տաքսի ծառայությունով, եւ որի դեմ կան տասնյակ դատական հայցեր՝ հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Դեռեւս նրա նշանակման ժամանակ՝ 2019-ին, մենք գրել էինք, որ տարօրինակ է Մարությանի ճաշակը, ով, փաստորեն, մայրաքաղաքի տրանսպորտի աշխատանքները համակարգելու գործը վստահել է ոչ այնքան բարի համբավ ունեցող մեկին։ Երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանից, ով նաեւ տրանսպորտի գծով համակարգող է, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը