Ո՞ւմ էին խանգարում ծառերը. «Սլավմեդ» ԲԿ ղեկավարությունը Երեւանի այգիներից մեկում ծառահատում է նախաձեռնել
Մարտի 30-ին Երեւանում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի շենքի դիմաց գտնվող այգում ԲԿ ղեկավարությունը որոշել է կանաչապատման աշխատանքներ կատարել, որոնք, այնուամենայնիվ, հարուցել են հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը:
Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի դենդրոլոգ պարոն Գալստյանի հավաստիացմամբ, որը համակարգել է այս աշխատանքները, իրենց խնդիրն էր մակաբույծ-ծառերի ոչնչացումը, որոնք շրջակա միջավայրին վնաս են հասցնում: Այդ ծառերը կտրվելու են, իսկ դրանց տեղում, ինչպես նշեց Գալստյանը, եղեւնիներ են տնկելու: Այսպիսի «բարեգործության» ծախսերը ստանձնել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ղեկավարությունը: Այդուհանդերձ, այգին բժշկական կենտրոնի սեփականությունը չէ:
Հարեւան շենքերի բնակիչները ԲԿ ղեկավարության անկեղծության վերաբերյալ լուրջ կասկած են հայտնել, քանի որ, նրանց դիտարկումներով, հատվել են նաեւ միանգամայն առողջ ծառերը:
Տեղի բնակիչներից մեկի խոսքով՝ բժշկական կենտրոնի ղեկավարությունն ուղղակի ցանկանում է ընդլայնել ավտոկայանատեղին, որը տեղակայված է «Սլավմեդի» եւ այգու միջեւ: Իսկ կայանատեղին այգուց բաժանում են միայն եզրաքարերը:
Անսպասելի «կանաչապատման» կազմակերպիչները հայտնել են, որ եղեւնիները տնկվելու են ավտոկայանատեղիից 2 մետր հեռավորությամբ: Բարեգործական ակցիայի նախաձեռնողների հավաստմամբ՝ այդպիսի հեռավորությունն անհրաժեշտ է պահպանել բացառապես ծառերը պահպանելու համար, քանի որ ապագայում դրանք կարող են մեծանալ, եւ դրանց արմատների համար զգալիորեն ավելի շատ տեղ կպահանջվի:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը