Ինչու են լարվել Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հարաբերությունները ու ինչ է սպասվում Միրզոյանի կուրսեցիներին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունների նշանակման ժամկետները, այնքան իշխանության ներսում միասնականությունը խարխլվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին փորձում է իր շրջապատը համալրել բացառապես հավատարիմներով, նրան ուղեկցում են ընտրված մարդիկ։
Ընտրացուցակն էլ բավականին սեղմվել է, նույնիսկ այսօրվա շատ պատգամավորներ արդեն նախատեսված չեն ցուցակում։ Շատերը հրաժեշտ կտան խորհրդարանին ընդմիշտ, գուցե գործազուրկ մնան, որոշները գործադիրում ավելի ցածր կարգավիճակով աշխատանք կունենան։ Կուսակցական վերնախավն արդեն սկսել է թաղերով ու համայնքներով շտաբի պետերի փնտրտուքը։
Նույնիսկ այնպիսի մարդկանց են զանգահարում իշխանական գործիչները, որոնց ամիսներ առաջ արհամարհում էին, նեղացնում կամ պատվերով քրգործեր հարուցում նրանց դեմ։
Փաշինյանի մերձավոր շրջապատում խոսվում է, որ նկատելի է՝ վերջին ժամանակահատվածում սառել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Փաշինյանի փոխհարաբերությունները, ու անհասկանալի է նաեւ այն հանգամանքը, թե արդյոք Միրզոյանի կուրսեցիները, ընկերներն այս անգամ այդքան մեծ թվով կլինեն իշխանական նախընտրական ցուցակում։ Նրանք էլ առաջիկայում իրենց ապագայի մասով խնդիրներ կունենան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը