Դատարանը պետք է հրատապ նիստ հրավիրի հենց այսօր և դադարեցնի քրեական հետապնդումը. Ալումյան
Օրենքով դատարանը պետք է հրատապ նիստ հրավիրի հենց այսօր և հենց այսօր պետք է քրեական հետապնդումը դադարեցնի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգքի 300.1-րդ հոդվածով և այդ հոդվածով քրեական գործի վարույթը կարճի։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Ալումյանը տեղեկացրեց, որ համապատասխան միջնորդություններ արդեն ներկայացրել են, թեև դատարանը պետք է դա աներ, մեղադրանքի կողմն էլ պարտավոր էր միջնորդել, որ դատական նիստը հրատապ կայանա և հրաժարվի մեղադրանքից։ Բացի դա՝ օրենքը նախատեսում է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել այն անձանցից, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Ալումյանը նշեց, որ եթե դատարանը գտնի, որ, այնուամենայնիվ, խափանման միջոցը պետք է պահպանվի, ապա գրավի չափը պետք է էականորեն նվազի։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը