Ինչո՞ւ չեն արվում ճանապարհների գծանշումները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Երեւանի փողոցներում գծանշումներ պետք է իրականացնի ոչ թե Երեւանի քաղաքապետարանը, այլ Ճանապարհային ոստիկանությունը, սակայն աշխատանքն այդպես էլ չենք տեսնում:
Երեկ խորհրդարանում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին. «Քանի որ Երեւանի քաղաքապետին ԱԺ-ում հարցեր չենք կարողանում ուղղել, Ձեզանից հետաքրքրվեմ՝ որպես լիազոր մարմին. մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում Երեւանում, գծանշումները բացակայում են, գարնանն ասում են աշնանը կանենք, աշնանն ասում են՝ գարնանը»։
Հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ ավելի ուշ կպատասխանի։ Պատգամավորը հայտարարեց, որ անհամբեր կսպասի պատասխանի, որպեսզի պարզ լինի, թե գերատեսչություններից ում թերությունն է, որ գծանշումներ չեն արվում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ անկախ պատգամավորից պարզել՝ ի վերջո ինչ են պատասխանել նրան ՏԿ նախարարությունից, ում թերացումն է գծանշումների բացակայությունը. «Վաչե Տերտերյանն ինձ ասաց, որ այդ աշխատանքները պետք է իրականացնի Ճանապարհային ոստիկանությունը: Նրան այդպես են ասել Երեւանի քաղաքապետարանից»:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նաեւ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանից պարզել՝ ինչու գծանշումների աշխատանքները չեն կատարվում, սակայն նա այդպես էլ չպատասպանեց մեր հեռախոսազանգերին: Նաեւ գրավոր հարցում ենք ուղարկել եւ կսպասենք արձագանքի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը