Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Հիմնականում բնակիչներին անծանոթ մարդիկ են մասնակցել Փաշինյանի հետ իրենց համայնքներում կայացած հանդիպմանը

«Հրապարակը» գրում է․ «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շաբաթ օրն այցելել էին Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ՝ Ներքին Բազմաբերդ, Նոր Եդեսիա, Ուջան, Բյուրական, Կարբի և Օհանավան։ Իշխող վերնախավի մարզային այցը բուռն քննարկումների առիթ դարձավ, ընդդիմախոսները վարչապետին մեղադրեցին նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ «նախընտրական» այցելությունների, ինչպես նաև՝ Փաշինյանի հայտարարությունների՝ նախկիններին ուղղված մեղադրանքների և առավելապես՝ դպրոցահասակ երեխաներին Նիկոլ Փաշինյանի համար «կենդանի վահան» օգտագործելու, նրանց առաջին շարքերում շարելու համար։ Սակայն իշխանական շրջանակներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դա ոչ այնքան նախընտրական, որքան ստուգողական այց էր։ Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը նման այցելություններ էլի է կազմակերպելու։

Նա, ըստ էության, չի վստահում ոչ մեկին, անգամ ԱԱԾ-ին, և որոշել է սեփական աչքով ու անձամբ ստուգել իր և իշխանության ռեյտինգը մարզերում, շոշափել մարդկանց տրամադրությունները, որպեսզի, ըստ այդմ, կողմնորոշվի՝ գնա՞ հունիսի 20-ին հայտարարված արտահերթ ընտրություններին, թե՞ այն ինչ-որ պատրվակով չեղարկի։ Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը մինի-սոցհարցում է որոշել իրականացնել և ինքն անձամբ ստանձնել է երջանկահիշատակ Ահարոն Ադիբեկյանի դերը, որ հետո փաստի առաջ չկանգնի։

Տեղեկացանք, որ Արագածոտն կատարած այցի մասին տեղի համայնքներին տեղյակ են պահել երկու-երեք օր առաջ ընդամենը, ողջ այցը կազմակերպել են մարզպետը և տեղից ընտրված պատգամավորները, մանավանդ՝ Սերգեյ Մովսիսյանը։ Այցից հետո կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան էջում հայտնվեցին լուսանկարներ ու տեսանյութեր, թե ինչպես են հարյուրավոր քաղաքացիներ Փաշինյանին աղուհացով դիմավորում համայնքներում, շփվում նրա հետ՝ թերևս փորձելով ցույց տալ, որ Փաշինյանը տեղաշարժի խնդիր չունի, իսկ Երևանում մի գերատեսչությունից մյուսը դիպուկահարների և ոստիկանական գնդերի ուղեկցությամբ է շրջում այն պատճառով, որ քաղաքական օպոնենտներն են ակցիա իրականացնում։


Ուջանի համայնքապետ, ինչպես ինքն է ասում, «պապենական դաշնակցական» Նաիրի Կիրակոսյանը վստահեցնում է, որ նախկինում 3 հազար 400, բայց ներկայումս 2 հազար 300 բնակիչ ունեցող Ուջանում 70-100 ուջանցի է մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը, մնացածն իրեն անծանոթ մարդիկ էին, հավանաբար՝ կողքի գյուղերից։ Գյուղապետը ոչ մեկին ո՛չ արգելել է գնալ հանդիպման, ո՛չ էլ հակառակն է արել. «Դե, տեղակալս է ընդունել, ինքն ասեց՝ հազիվ 70-100 մարդ լիներ, կողքից էին շատ»։ Ինքն անձամբ չի դիմավորել Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ խնդրել-հորդորել է իր բազում գյուղացիներին՝ ակցիաներ չիրականացնել. «Էդ մարդիկ էսօր գալու են, վաղը գնան, մենք գյուղի մարդիկ ենք, իրար երես ենք նայելու, դրա համար էլ նպատակն էն էր, որ բախում չլինի»։ Դիտարկմանը, որ իր կուսակիցները հենց այդ գործով են զբաղված՝ բողոքի ակցիաների միջոցով խոչընդոտում են Փաշինյանի ազատ տեղաշարժը, ասաց․ «Դե, չգիտեմ, գյուղում պետք չէր։ Մեր գյուղում շատ կարգին, տաքարյուն մարդիկ կան, ուզեցել են, բայց ես արգելել եմ, գյուղացիք ամբողջ կյանքում իրար հետ են ապրելու»։ Իսկ դպրոցական երեխաների ներկայության մասին էլ ասաց․ «Մեր գյուղից էլ կային, բայց շատերն անծանոթ էին»։

Ներքին Բազմաբերդի համայնքապետ Խաչատուր Նորեյանը զրույցի սկզբում նախկին ՀՀԿ-ական ներկայացավ։ Իսկ հիմա՞։ «Հիմա էլ՝ նույնը»,- պատասխանեց նա։ Նորեյանը նաև ասաց, որ տեղակալ չունի, ինքն է անձամբ դիմավորել Նիկոլ Փաշինյանին. «Ես համայնքի ղեկավար եմ, հո էս իմ անձնական բոստանը չի՞, որ կուսակցական եմ՝ չդիմավորեմ»։

«Մի բանը, որ ժողովուրդն ուզում է, ես չեմ կարա ասեմ՝ չէ, մի եկեք։ Մարզպետարանից զանգեցին, ասեցին, որ ուզում է գա ձեր մոտ, մենք էլ ընդունել ենք։ Բայց էդ հավաքվածները շատը հարևան գյուղերից էին, մեր համայնքից մի 100-150 երևի։ Դե, երեխեք էլ կային»։ Ներքին Բազմաբերդը 1700 բնակիչ ունի, համայնքապետը, սակայն, սոցհարցում չի արել, չի կարող ասել՝ իր ղեկավարած համայնքն իշխանակա՞ն է, թե՞ ընդդիմադիր. «Ես անգամ կազմակերպական աշխատանքին չեմ մասնակցել, հայտարարություն ենք խփել գյուղում, որ գալիս է, իրանք էլ եկել են, էդքան բան»։ 44-օրյա պատերազմին համայնքը երեք զոհ է տվել, Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրն այցելել է զոհվածների գերեզմաններին, այնտեղ են եղել նաև նրանց հարազատները։ «Շաբաթ օր էր, մարդիկ էդ ժամին ամեն շաբաթ գերեզմանոց են գնում, ինքն էլ ուզեց՝ գնաց»,- ասաց նա՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցերը ևս, մեր տեղեկություններով, կազմակերպվելու են անսպասելի և հույժ գաղտնիության մթնոլորտում, որպեսզի ընդդիմադիրները բողոքի ակցիաներով չխանգարեն Փաշինյանի նախընտրական գեղանկարչությունը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: