Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել. Գորիսի համայնքապետ
Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել: Այս մասին այսօր` մարտի 20-ին «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Գործող իշխանությունը երբեք չի հստակեցրել, թե ինչ է կատարվում, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո: Հաճախակի հնչում են մտքեր, որ համայնքի կամ վարչական ղեկավարներն են թշնամու հետ բանակցում, այո՛, կա այդպիսի բան, բայց սյունեցիները և մեր առաջին բանակային կորպուսն էլ են իրենց գործն անում, բայց դա չի նշանակում, որ դա ամբողջական հարցի լուծում էՎերջերս համացանցում ինֆորմացիա կար, որ Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել: Այո՛, նման փաստ կար, որ GPS-ով ցույց էր տալիս, որ դա իրենց հատվածն է և իրենք էլ նորից առաջ են եկել»,- ասաց նա:
Նա նշեց, որ պատերազմի ավարտից հետո մեր դիրքերը բավականին առաջ էին գտնվում, եթե այդտեղ կանգնած մնային, ամեն ինչ նորմալ կլիներ:
«Մինչև 26-27 կմ Սյունիքից հեռու էր սահմանը, նույնիսկ այդտեղ չկար հստակություն՝ բանավո՞ր, թե՞ գրավոր տվեցին մեր պատմական հողերը, հիմա ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա:
Հարցին, թե GPS-ով սահմաններ գծելու հետևանքով Շուռնուխում մեկ տասնյակից ավել ընտանքիներ մնացել են առանց տուն և Կառավարությունը վստահեցնում է, որ իրենք են հոգում բնակարանի հարցը, սակայն տեղեկություններ կան, որ այդ տները կառուցվում են բարերարների միջոցներով, Առուշանյանը պատասխանեց, որ տեղեկությունը, որ Կառավարությունը գործողություններ է իրականացնում, դա միֆ է:
«Կառավարությունը նոր է դիմել համայնքապետարան, որպեսզի համայնքապետարանն այն հողի կատեգորիան փոխի, որպեսզի տուն սարքեն, բայց այն տեխնիկաները, որ կան բարերարներին են պատկանում: Կոնկրետ այն գործողություններն, որոնք Շուռնուխում կատարվում են՝ մի մասը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է պլանավորում, մի մասը՝ բարեգործները: Շուռնուխում այս պահին կառուցվում է մոտ 30 տուն նաև մեր Արցախի հայության համար, ովքեր տուն չունեն, իրենց էլ է տուն տրամադրվելու: Շատ անգամ ներկայացվում է, որ Կառավարությունը ինչ-որ գործողություններ է կատարում և տպավորություն է, որ իրենց անձնական միջոցներից է, դա իմ,բոլորիս վճարած հարկերից գոյացող գումարից է տրամադրվում»,- հավելեց նա:


















































Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...