Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բրիտանական պատժամիջոցների տակ հայտնված ռուսական որոշ կառույցներ նաեւ Հայաստանում են փորձել իշխանափոխություն անել Սթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ Կասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի վառարանի շահագործումը Քաղաքացին զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի տարածքում Հայաստանն այսուհետ կնշվի Թուրքիայից առաքման երկրների ցանկում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Քամալ Խարազիի հիշատակին նվիրված միջոցառմանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ Այլընտրանք չկա, բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից. Ղալիբաֆ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքեր Եվրոպան պետք է պատրաստվի Մոսկվայի հետ ուղղակի երկխոսությանը Մրցավարի հետ վիճելու համար դեղին քարտով զգուշացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանին

Բրիտանական պատժամիջոցների տակ հայտնված ռուսական որոշ կառույցներ նաեւ Հայաստանում են փորձել իշխանափոխություն անելՍթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալԿասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի վառարանի շահագործումըՔաղաքացին զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի տարածքումՀայաստանն այսուհետ կնշվի Թուրքիայից առաքման երկրների ցանկումՀՀ դեսպանը ներկա է գտնվել Քամալ Խարազիի հիշատակին նվիրված միջոցառմանըՋերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպԱյլընտրանք չկա, բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից. Ղալիբաֆ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքերԵվրոպան պետք է պատրաստվի Մոսկվայի հետ ուղղակի երկխոսությանըՄրցավարի հետ վիճելու համար դեղին քարտով զգուշացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչըԻրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանինՌոզա Լինի Snap հիթը երկրորդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ. SpotifyՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրելԴոնալդ Թրամփի համբերությունը հատնում է Իրանի հետ բանակցությունների ձգձգման պատճառովՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. ԿալուգինԿուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀԵրբեմն նույնիսկ հնարք չօգտագործելն է հենց հնարք հանդիսանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել էԱրտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևանում էԲյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք«Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխաՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհըՔննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերԱպահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվՌուսաստանը բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերըԱլափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվիԹալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանըՍտրասբուրգում կայացել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովըՎենետիկի արվեստի բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարըՀինգ երկիր բոյկոտում է «Եվրատեսիլ 2026»-ըՀանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀԴատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասինՏիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմՏավուշում վագոն-տնակ է այրվելՏեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպումՄինչ Թրամփի այցը Չինաստան, կարեւոր որոշում չի ընդունվիԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա․ ՊապոյանԱրհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի ՄեղրիումԹանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշերՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթԳլխավոր դատախազի ղեկավարությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասինԺամանակ առ ժամանակ կարճատեւ անձրեւԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգ
Հայաստան

Ես այնքան լավ տեղեկություն ունեմ, թե Սասուն Միքայելյանը որտեղ է եղել, ինչ պայմաններում է խփել գեներալի մեքենային, նա ո՞նց կարող էր իր քաշով 45 կմ քայլել

Աննա Հակոբյանի հիմնադրամը լավագույն կոռուպցիոն միջոց է, բացի այդ, Աննա Հակոբյա՞նն է այս երկրում բարեգործություն անելու։ Աննա Հակոբյանը շա՞տ է հասկանում՝ բարեգործությունն ինչ է։ Իրենք կարող են «Էրատո» ջոկատ ստեղծեն ու ադրբեջանցիների հետ առնչություն ունեցող մարդկանց բերեն այդ ջոկատ։ Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանության հետ հարաբերությունները սրվեցին, երբ մերժեց Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հիմնադրամին ֆինանսական աջակցություն տրամադրել։

Ինչ վերաբերում է պատերազմական իրավիճակում որոշումներ կայացնելու ժամանակ կանանց ներգրավվածությանը, ապա Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ դա պարտության պատճառներից մեկն է.«Թող Լևոն Մնացականյանը լիներ ՊԲ հրամանատար, տեսնեմ, թե որևէ մեկը մուտք կգործեր շտաբ»։

Հարցին, թե պարտությունը պլանավորած էր, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Դեռ 2018֊ին, երբ այս մարդն եկավ իշխանության, ես բոլորին ասել եմ` սա եկել է Ղարաբաղը տալու, ոչ ոք չէր հավատում, դա եղել է իշխանափոխություն Ղարաբաղի դեմ։ Ղարաբաղը մեր ազգային արժանապատվությունն էր, մեր հայրենիքն էր, տեսեք, թե մեր սահմաններն ուր եկան։ Այս մարդիկ մեր վերջին 800 տարվա հաղթանակը տվեցին»։

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի խոսքին, թե Արցախյան ազատամարտից կարևոր էր 2018֊ի իշխանափոխությունը, Ռուբեն Հայրապետյանը նախ ասաց, թե ինչու են հիշեցնում Սասուն Միքայելյանին և շարունակեց.«Սասուն Միքայելյանին դարձրել եք ռեմբո, նա Սասուն է էլի, գյուղացի տղա է, մինչև հիմա դեռ նորմալ հայերեն խոսել չի սովորել, նորմալ իր համար ապրում էր, հիմա բերեցին... հերթական դավաճանն է էլի։ Այդքան երեխայի գլուխ եք կերել, ոնց չեք ամաչում։ Մեկ այլ բան ասեմ, ոնց ընտրեցին ԵԿՄ նախագահ, երբ ասում է` արցախյան շարժումից ավելի կարևոր էր այս «հեղափոխությունը»։

Դիտարկմանը, թե կասկածի տակ է դրվում պատերազմին նրա մասնակցությունը, Հայրապետյանն ասաց, որ համեմատեք, թե ապիիլայն պատերազմին, երբ ամիս երկուսին սկսվեց, երբ էր Արցախ հասել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, և այս պատերազմին երբ Արցախ հասավ Սասուն Միքայելյանը. «Մինչև հիմա չի հասել»։

Հարցին, թե չի՞ կռվել, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Ես այնքան լավ տեղեկություն ունեմ, թե Սասուն Միքայելյանը որտեղ է եղել, ինչ պայմաններում է խփել գեներալի մեքենային, ամբողջը գիտենք։ 45 կմ Սասուն Միքայելյանն այդ քաշով 45 օրում չէր կարող հասնել։ Սուտ «կաստիլո» ... ես էլ կարող եմ Մոսկվայում գետափին «կաստիլով» քայլել, նկարեմ, ասեմ` ես էլ եմ կռվին մասնակցել։ Սասուն Միքայելյանն այդ քաշով կարո՞ղ է 45 կմ քայլել։ Ուզում է ասել` փախել ենք»:

Անդրադառնալով պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ Հայրապետյանն ասաց, որ բոլոր գեներալները գիտեն, թե ով է նա. «Անմեղսունակ Վաղարշակ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանն էր ասում, որ Նորատ Տեր֊ Գրիգորյանի ընտանիքի ուղարկած փողը կերել է Վաղարշակ Հարությունյանը։ Բոլոր գեներալները գիտեն, թե ինչ կարգի խեղկատակ է, նա ոնց է բանակ ղեկավարելու»։