Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

նիկոլ փաշինյանի համար Քոչարյանի թիմը՝ լրջագույն սպառնալիք է...

Այսօր ուզում եմ խոսել երեք մարդու մասին, ովքեր վստահաբար, Ռոբերտ Քոչարյանին իրականում տեսնելուց, վախից «կլցնեն իրենց պամպերսները», բայց այսօր...

Առաջինը ուզում եմ անդրադառնալ Ալենь Սիմոնյանի բարբաջանքին՝ «Քոչարյանը թիմ չունի, ու ինքը սկի նախագահ եղած վախտ չի կարողացել ընտրություն կրի»։ Ուրեմն վստահեցնեմ, որ սույն սուբյեկտը Քոչարյանի թիմից լուրջ մտավախելու առիթներ ունի։ Նախ՝ Հայրենիքը դավաճանելու համար, իսկ հետո, այն բանի համար, որ որոշելով թե իր աթոռը հավերժ է, «ամբախ-զամբախ» բերանը շաղ տալու համար։ Իսկ կրելու մասին հավելեմ՝ որ Քոչարյանը կրեց 1998-ին, 1998-ից մինչև 2003-ը բոլոր ոլորտներում, 2003-ին, 2003-ից 2008-ը բոլոր ոլորտներում, իսկ 2008-ին լուրջ կրեց, որի շնորհիվ Ալենь Սիմոնյանի նման ստահակները չկարողացան 10 տարի առաջ թուրքին վաճառել մեր Հայրենիքը։ Մի խոսքով Հայրենիքը վաճառած ու Արցախը թուրքին տված ստահակը խոսում է հաղթող նախագահի կրելու հնարավորությունների մասին։ Սա իհարկե զավեշտալի է, սակայն 2018 թվականից այս կողմ, երբ ՀՀ վարչապետի աթոռը զավթեց մի ծաղրածու-խամաճիկ, այս երևույթը արդեն ընկալվում է նորմայի սահմաններում...

Այս նույն «օպերայից» կարելի է առանձնացնել ոմն Ստյոպիկ Սաֆարյանին։ Այս սուբյեկտի ողջ ֆեյսբուքյան էջը, մանավանդ վերջին շրջանում վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին։ 2008 թվականի մարտի 1-ին, կեղծ մանկական կոշիկով ժողովրդի ցասումը հրահրած և 10 զոհերի հեղինակ դարձած այս ստահակը, այսօր իր քրոջ հետ միասին, ահը սրտներում, որ կարող է իշխանություն փոխվել, նույնպես ակտիվ լծված են նույն գործընթացին։

Եվ իհարկե այս շարքը եզրափակում է Սպարապետի եղբայրը՝ Արամ Զավենի Սարգսյանը, մի բթագույն արարած, ով ասում է՝ «Ես ուզում եմ իրեն «Ռոբ»-ով բարևեն, որովհետև տեսել եմ՝ իր վերաբերմունքն ինչպիսին է»։ Ես հասկանում եմ, որ այս ստահակին մանկուց, էթիկայի նորմերի մասին ոչ ոք ոչինչ չի ասել և նույնիսկ չի հասկանում, որ ես, համարելով իրեն ստահակ, իր անունն ու ազգանունը գրում եմ մեծատառով և ամբողջական, նույնիսկ նշելով հայրանունը, որ իդենտիֆիկացիոն խառնաշփոթ տեղի չունենա, այլ ոչ թե անվանում եմ իրան, օրինակ՝ «Արամիկ»...

Սակայն գրառումս սրա մասին չէ, այլ այն ընդհանուր ստրատեգիայի, որը որդեգրել են Նիկոլի հաստ աղիքում դեռևս 2018-ից ակտիվ տեղավորված աղիքաբնակները, ովքեր հասկացել են, որ այդ աղիքն այլևս ապահով չէ իսկ իրենք, այս 3 տարում այնքան ստոր ու անընդունելի բաներ են արել, որ ակտիվ փակել են իրենց ճանապարհը այլ աղիքներում տեղավորվելու։ Հա մի նրբություն էլ՝ այն անձը, ով հաջորդելու է այս ստոր իշխանություններին և փրկելու է Հայրենիքը, որպես դասակարգային թշնամիների չի սիրում աղիքաբնակներին...

Եվ այսպես, Նիկոլի հրահանգով այսօր բոլոր այս և այլ ուժեր սկսել են ակտիվ աշխատել մի շարք թեզերով։ Փորձեմ միանշանակ և փաստերով հերքել այդ միֆերը, որոնք այժմ տարածվում են։
ՄԻՖ N1
Ռոբերտ Քոչարյանը թիմ չունի։

Վստահեցնեմ բոլորիդ, որ Ռոբերտ Քոչարյանը ունի գրագետ, կիրթ և արհեստավարժ լուրջ թիմ։ Այդ թիմի անդամները կանգնած են եղել իր կողքին դեռևս այն ժամանակ երբ Քոչարյանի նկատմամբ լուրջ ռեպրեսսիաներ էին կիրառվում և հետևաբար նաև այդ թիմի անդամներին կարելի է անվանել անվախ։ Այն ջանասիրությունը, որով լծվել են դավաճանի կողմնակիցները Քոչարյանի թիմի մասին տեղեկությունները հերքելու, վկայում է այն մասին, որ իրենց և հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի համար, Քոչարյանի թիմը՝ լուրջ սպառնալիք է...

ՄԻՖ N2
Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու հավանականություն չունի։

Հավաստիացնեմ Ձեզ, որ ոչ հրապարակման համար արված սոց. հարցումների արդյունքում, Ռոբերտ Քոչարյանը հավաքել է 50%-ից ավելի ձայն։ Ավելացնեմ, որ ի տարբերություն այս իշխանությունների հավաքական կերպարի, պրն Քոչարյանը իր քաղաքական կարյերայի ընթացքում եղել է միշտ հաղթող և համոզված եմ, որ այս՝ «Հայկի և Բելի» ճակատամարտում նույնպես՝ Հայկը կհաղթի Բելին...

ՄԻՖ N3
Ռոբերտ Քոչարյանը, հանրության սերն ու վստահությունը չի վայելում։

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, պրն Քոչարյանը շրջում է իր Հայրենիքում առանց ավտոմատավորների, նրան տանիքներից չեն հսկում սնայպերները, իսկ փողոցում, պատահական անցորդները հպարտ են սեղմելու ՀԱՂԹՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ձեռքը։

ՄԻՖ N4
Եթե ընտրությունները անց է կացնում «Իմ քայլը», ապա ամբողջ պետական ռեսուրսը ընտրելու է իրենց։

Ուղղակի ճանաչելով մեր ազգի և առավել ևս պաշտոնյայի կոմֆորմիստական վերաբերմունքը, հավաստիացնում եմ Ձեզ, որ պետական ծառայողը արագ կողմնորոշվելու է թե ով է հաղթող, ինչը ակնհայտ է, որովհետև որպես ճշմարտություն միշտ առկա են հետևյալ տրյուիզմները՝ «Քոչարյան՝ հաղթող նախագահ» - «Նիկոլ՝ պարտված վարչապետ», և կատարելու է իր ընտրությունը ի օգուտ հաղթողի։ Սա կոմֆորմիզմի կանոնն է։

Այնպես որ՝ #ԿՐԵԼՈւ_ԵՆՔ - #ԴԱՏՎԵԼՈւ_ԵՔ։

#կրում_ենք
#նիկոլ_դավաճան
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի