Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Ի՞նչ է ձեզ հետ կատարվում, հայե՛ր, որտե՞ղ է ձեր ուղեղը. Տեր-Գրիգորյանց

Հայերը ոսկորի պես կանգնած են թուրքական աշխարհի կոկորդին: Իսկ ովքե՞ր մեզ դարձրին ոսկոր, հենց իրենք` թուրքերը, սակայն այստեղ իր դերակատարությունն ուներ նաեւ Ռուսաստանը: Այս տեսակետին է 90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ ՀՀ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ:

- Թուրքերը ոչնչացրին 1,5 միլիոն հայերին, իսկ դրանից հետո` ռուս բոլշեւիկները 1921 թվականի մարտի 16-ին եղբայրական դաշինք կնքեցին ցեղասպան Թուրքիայի հետ եւ խլեցին Նախիջեւանը: Ապա նաեւ ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով խլեցին Ղարաբաղը մեզնից: Այդպես կամաց-կամաց Հայաստանի տարածքը դարձավ ընդամենը 29 հազ. քառ. կմ: Փառք Աստծո, շնորհիվ Նժդեհի մեզ մնաց Զանգեզուրը, եւ կեցցեն նրանք, ովքեր կանգնեցրին նրա արձանը Երեւանում: Եվ որպեսզի գոնե ունենայինք մեկ դաշնակից` մենք փորձեցինք ռուսական անկլավ ստեղծել Հայաստանում, ինչպիսին Գյումրիի ռուսական ռազմաբազան է: Մինչդեռ որոշ հայեր գոռում էին, թե թող գնան այստեղից: Մինչդեռ եթե ռուսներն էլ բազան հանեն եւ հեռանան Հայաստանից, այդտեղ ոչ ոք չի մնա: Ի վերջո, Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, եւ անհրաժեշտ է ունենալ գոնե մեկ ուժեղ դաշնակից, ինչպիսին այսօրվա Ռուսաստանի Դաշնությունն է, որն ունի ատոմային զենք, խոշորագույն զինված ուժեր եւ հեղինակավոր նախագահ, իսկ հայերը դեռ պոչ են խաղացնում: Հայաստանում չկան նույնիսկ գործարաններ, որտեղ ծանր հրետանու համար արկեր արտադրվեն ու փամփուշտներ, միայն հիմա է, որ այդտեղ սկսել են փամփուշտներ արտադրվել: Իսկ ձեզ համար այդ ամենն անում է ՌԴ-ն: Դուք չեք էլ պատկերացնում, թե այս կռվի ընթացքում ինչ միջոցներով եւ ինչպես է Ռուսաստանը կարողացել տարբեր երկրների միջոցով զենք մատակարարել` փակ սահմաններով եւ փակ օդային տարածքով: Իսկ ի՞նչ արեց Հայաստանի ղեկավարությունը, հրամայեց հետ քաշվել, եւ թողեցին մեծ քանակի զինամթերք ու փախան: Մի տեղում թողեցին մեծ քանակի զենք եւ փախան, իսկ մյուս տեղերում զենքը չէր բավարարում:

– Պարոն գեներալ, կարծում եք` արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կոնկրետ մարտավարական սխալնե՞ր են եղել:

– Մի՞թե չէին կարդացել Հայրենական մեծ պատերազմի պատմությունը, որ հետ քաշվելիս պետք է ամեն ինչ պայթեցնել եւ ոչնչացնել` կամուրջները, գործարանները, ենթակառուցվածքները, որպեսզի հակառակորդն այն չօգտագործի: Իսկ հայերը հատուկ թողեցին այդ ամենը, եւ իրենք էլ չկարողացան պաշտպանվել: Կամ, օրինակ, պատերազմի ժամանակ ստեղծվում է երկրի պաշտպանության գլխավոր կոմիտե: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը, նա վերցրեց իրեն խորհրդական մի մարդու, ով ռազմական գործում ընդհանրապես ոչինչ չի հասկանում: Մի՞թե կարելի էր այդպիսի հիմարություն անել: Դեռ լավ է, որ Հայաստանի զորքը չմտավ Ղարաբաղ, որովհետեւ հակառակ դեպքում` պատերազմ կսկսվեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իսկ այդ ժամանակ Թուրքիան կասեր, որ իրենց երկրորդ պետության ապահովության համար հարձակվում են Հայաստանի վրա: Նիկոլ Փաշինյանը բղավում էր, թե հրավիրում է կամավորների, որ գնան պատերազմ: Լսե՛ք, ի՞նչ կամավորներ, եթե պատերազմ էր գնում ահաբեկչական զինված հանցագործների դեմ: 200 հազարանոց զինված խմբավորումը հարձակվել էր փոքրիկ Ղարաբաղի Պաշտպանության բանակի վրա: Պետք էր մոբիլիզացիոն պլան կազմվեր եւ իրականում ռազմական դրություն հաստատվեր: Մինչդեռ կամավորականները գնում էին զինկոմիսարիատ, ասում էին, որ` օրինակ, սակրավոր եմ, իսկ նրան տալիս էին զենքը եւ ասում` ահա գնա այսինչ դիրքը, փոխանակ նրան ուղարկեին ականապատելու կամ ականազերծելու ինչ-որ տարածքներ: Արդյունքում ավտոմեխանիկը կռվում էր զենքով, եւ կատարյալ խառնաշփոթ էր ստեղծվում: Ի՞նչ է ձեզ հետ կատարվում, հայե՛ր, որտե՞ղ է ձեր ուղեղը: Հենց սխալ հրահանգների պատճառով էլ ամեն ինչ քայքայվեց, եւ վաղուց պարզ էր, որ այս պատերազմն ավարտվելու է պարտությամբ:

– Ըստ Ձեզ, միտումնավո՞ր են որոշ գործողություններում ձախողել հնարավոր ամեն ինչ:

– Ուղղակի ամեն ինչ խառնեցին իրար: Կարծես թե, աջ ձեռքով բռնեին ձախ ականջը, ձախ ձեռքով` աջը: Տպավորություն էր, որ հատուկ է արվում, որովհետեւ անգամ անտաղանդ հիմարը չէր կարող անել այդպես: Ներողություն, եթե կոպիտ եմ իմ գնահատականների մեջ, բայց հոգիս ցավում է® Այս պատերազմում խախտված էին բոլոր ռազմական օրենքները եւ մարտական գործողությունների բոլոր կանոնները: Ամբողջ ռազմական քաղաքականությունը տակնուվրա էր, ամեն ինչ գլխիվայր էր: Ախր հնարավոր էր գոնե դիմադրել, եւ պետք է խոնարհվել հայ ժողովրդի առաջ, հայ սպաների ու զինվորների, ովքեր, այնուամենայնիվ, 44 օր շարունակ պայքարում էին ծայրահեղ իսլամիստականների դեմ: Վերջերս ՀՀ պաշտպանության նախարարը ելույթ ունեցավ եւ ասաց, որ պետք է փոփոխություններ անել բանակում: Սա ճիշտ քայլ է, պետք է փոխել ամբողջ համակարգը, կառուցվածքը, ղեկավարումը, որովհետեւ պատերազմը ցույց տվեց, որ այժմ պետք է այլ համակարգ ընտրել ղեկավարման: Այժմ ձեր դեմ պատերազմում է ոչ միայն Ադրբեջանը, այլ ամբողջ թուրքական աշխարհը` թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությամբ, որի բանակը երկրորդն է համարվում ՆԱՏՕ-ում` ԱՄՆ-ից հետո:

– Թուրքական հեռուստաալիքները վերջերս ներկայացրել էին իրենց հեղինակած աշխարհի նոր քարտեզը, ըստ որի, մինչեւ 2050 թվականն Անկարայի իշխանության ներքո պետք է անցնեն մի շարք տարածքներ, այդ թվում` ՌԴ-ի հարավային շրջաններից: Սա նշանակո՞ւմ է, որ պետք է սպասել նոր պատերազմի:

– Իրենք ամբողջ կյանքում էլ ցանկացել են գրավել մեծ տարածքներ եւ նախեւառաջ ոչնչացնել Հայաստանը, հետեւաբար միշտ էլ ունեին ինչ-որ քարտեզներ: Սա ընդհանրապես գաղտնիք չէ: 90-ականներին էլ իրենք ունեին նույն պլանը` վերցնել Ղարաբաղը, Զանգեզուրը, միանալ Նախիջեւանի հետ եւ հարձակվել Երեւանի վրա: Այսպես էր մտածում Ադրբեջանը այն ժամանակ եւ հիմա, որը կրկնում եմ` թուրքական երկրորդ պետությունն է:

iravunk.com