Նիկոլը պետք է գա դատարան, մենք երես-բերես հլը խոսանք. Լեւոն Երանոսյան
Իմ գերագույն հրամանատարի շինծու գործով դատ է, ես պարտավոր եմ ներկա լինելու եւ աջակցելու Սերժ Սարգսյանին: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը:
Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 18-ին, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը։
Անդրադառնալով նաեւ իր դեմ հարուցված քրեական գործին, նա ասաց. «Իմ գործով կա նաեւ Նիկոլը, ազգի ողնաշար ջարդողը: Ինքը պետք է գա դատարան, մենք երես-բերես հլը խոսանք: Դեռ ասելիքներ ունենք»:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի բոլորի դեմ լարվածություն է ստեղծում. «Ի՞նչ գործ ունի ինքը բանակի հետ, եթե ինքը չի հասկանում զենք-զինամթերքն ինչ բան ա, ինքն ի՞նչ իրավունք ունի գլուխը խոթել է բանակի մեջ»:
Երանոսյանը համոզմունք հայտնեց, որ ոստիկանության 70 տոկոսը ճիշտ է գործում. «Իսկ 30 տոկոսը, որոնք նիկոլականներ են, գործում են ոչ օրինական»:
Հարցին, թե եթե ինքը լիներ փոխոստիկանապետ, ինչպե՞ս կվարվեր Բաղրամյան փողոցը փակած ընդդիմադիրների նկատմամբ, նա պատասխանեց. «Ես գիտեի, որ 2018-ին ազգի դավաճան է գալիս վլաստի գլուխ, դրա համար ես հեռացա: Նմանի հետ ես չէի ծառայի: Ես եմ դիմում գրել»:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը