Որտե՞ղ է ծառայում Անդրանիկ Քոչարյանի որդին
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կատարել է իր մտերիմ Անդրանիկ Քոչարյանի խնդրանքը, և նրա որդին՝ Վազգեն Քոչարյանը, շատ հանգիստ տեղում է շարունակում ծառայությունը՝ Վանաձորում:
Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի, երբ դեռ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր, իսկ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել էր նրա դեմ «աղմկել», պարզվեց՝ պատճառն այն է, որ նախարարությունը մերժել էր որդուն բանակից ազատելու՝ Անդրանիկ Քոչարյանի առաջարկը:
Դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ մերժում է ստանում. Լուսակերտում ուսումնական փուլի ավարտից հետո նրա որդին՝ Վազգեն Քոչարյանը, պետք է զորակոչվեր Արցախ, և իշխանական պատգամավորը ՊՆ-ում փորձել է համոզել, որ իր որդու այնտեղ գտնվելն անվտանգ չէ, և պետք է չեղարկել նրա Արցախում ծառայությունը և այն կազմակերպել երևանամերձ զորամասերից մեկում:
Նշենք, որ «Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի որդուն՝ Վազգեն Քոչարյանին, պատերազմի ժամանակ առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ տեղ, որևէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել: Իսկ տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը:
168.am-ը վերը նշված հարցերի առնչությամբ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վաղարշակ Հարությունյանի անունով: Այն ստանալուն պես՝ կհրապարակենք:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը