Իրավական կազուս. Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատել են, երբ նա արձակուրդում էր
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով պատասխանողը Վարչական դատարանում նախագահ Արմեն Սարգսյանն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը։
«Նոր դիմում ենք մուտքագրել դատարան՝ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու ապօրինությունների վերաբերյալ։ Պատասխանող կողմում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, պաշտպանություն նախարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը», – ասել է նա։
Ավետիքյանը նշեց, որ Տիրան Խաչատրյանին աշխատանքից հեռացնելու հրամանը հիմքեր չի ունեցել։ Բացի այդ ,հեռացնելուց հետո կատարում չի եղել։
«Անգամ սովորական մարդուն աշխատանքից ազատելուց հետո կատարում է լինում` վերջնահաշվարկ է արվում, մարդը իր գույքն է վերցնում, աշխատանքի վերաբաժանում է լինում։ Իսկ ստացվում է, որ ՊՆ բարձր պաշտոնյային, որը խիստ գաղտնի ինֆորմացիայի է տիրապետում, գործեր ունի իր ենթակայության տակ, որ պետք է հանձնի, կարելի է հենց այնպես, առանց կատարման ազատել», – ասաց Ավետիքյանը։
Նա նշեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մարտին ստորագրել էր Տիրան Խաչատրյանի արձակուրդի հրամանը, և երբ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը աշխատանքից ազատել է Խաչատրյանին, վերջինս արձակուրդում էր։
«Երբ մարդը արձակուրդում է, նրա հանդեպ իրավական գործընթացներ չի կարելի իրականացնել։ Այժմ իրավական կազուս է` Խաչատրյանը ո՛չ արձակուրդում է, ո՛չ արձակուրդից վերադարձել է, ո՛չ ռեզերվում է», – ասել է Ավետիքյանը։
Հիշեցնենք` Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատ արձակելու որոշումը նախագահը կայացրել է փետրվարի 24-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Աշխատանքից ազատվելու պատճառը գեներալ-լեյտենանտի արձագանքն էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Իսկանդերի» հրթիռը մարտական գործողությունների ժամանակ պայթել է 10 տոկոսով:
Yerevan.today կայքը մեկնաբանության համար դիմել էր Խաչատրյանին, վերջինս էլ ծիծաղելով նշել էր, որ նման հայտարարություններն ուղղակի անլուրջ են։
Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Գլխավոր շտաբը հանդես է եկել վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությամբ, որի տակ ստորագրել են ավելի քան 40 բարձրաստիճան զինվորականներ։
Ավելի մանրամասն՝ ArmeniaSputnik.am-ում


















































Տիրան Խաչատրյանի գործով նախաքննական մարմինը առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի
Տիգրան Փոլադյանն ու Տիրան Խաչատրյանը նույն խցում են նստած. «Հրապարակ»
Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է
Մանրամասներ Տիրան Խաչատրյանի գործից
Տարբերակված մոտեցում է ցուցաբերվում Տիրան Խաչատրյանի նկատմամբ. փաստաբան
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը