Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստան այցի ընթացքում Թրամփին կմիանան նաև գործարարներ ԱՄՆ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ քննարկելու TRIPP-ը Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալ Սահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել Բրիտանական պատժամիջոցների տակ հայտնված ռուսական որոշ կառույցներ նաեւ Հայաստանում են փորձել իշխանափոխություն անել Սթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ Կասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի վառարանի շահագործումը Քաղաքացին զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի տարածքում Հայաստանն այսուհետ կնշվի Թուրքիայից առաքման երկրների ցանկում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Քամալ Խարազիի հիշատակին նվիրված միջոցառմանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Չինաստան այցի ընթացքում Թրամփին կմիանան նաև գործարարներ ԱՄՆ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ քննարկելու TRIPP-ըԴատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալՍահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգըՕտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնելԲրիտանական պատժամիջոցների տակ հայտնված ռուսական որոշ կառույցներ նաեւ Հայաստանում են փորձել իշխանափոխություն անելՍթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալԿասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի վառարանի շահագործումըՔաղաքացին զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի տարածքումՀայաստանն այսուհետ կնշվի Թուրքիայից առաքման երկրների ցանկումՀՀ դեսպանը ներկա է գտնվել Քամալ Խարազիի հիշատակին նվիրված միջոցառմանըՋերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպԱյլընտրանք չկա, բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից. Ղալիբաֆ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքերԵվրոպան պետք է պատրաստվի Մոսկվայի հետ ուղղակի երկխոսությանըՄրցավարի հետ վիճելու համար դեղին քարտով զգուշացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչըԻրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանինՌոզա Լինի Snap հիթը երկրորդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ. SpotifyՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրելԴոնալդ Թրամփի համբերությունը հատնում է Իրանի հետ բանակցությունների ձգձգման պատճառովՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. ԿալուգինԿուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀԵրբեմն նույնիսկ հնարք չօգտագործելն է հենց հնարք հանդիսանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել էԱրտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևանում էԲյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք«Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխաՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհըՔննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերԱպահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվՌուսաստանը բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերըԱլափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվիԹալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանըՍտրասբուրգում կայացել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովըՎենետիկի արվեստի բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարըՀինգ երկիր բոյկոտում է «Եվրատեսիլ 2026»-ըՀանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀԴատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասինՏիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմՏավուշում վագոն-տնակ է այրվելՏեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպումՄինչ Թրամփի այցը Չինաստան, կարեւոր որոշում չի ընդունվիԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա․ ՊապոյանԱրհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի ՄեղրիումԹանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշերՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստան

Արկադի Ղուկասյանը միանում է Ռոբերտ Քոչարյանի տեսակետին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին ս.թ. մարտի 15-ին Արցախում ինտերնետի խնդիրներով պայմանավորված տեխնիկական պատճառներով չեմ կարողացել լիարժեք մասնակցել Հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին և արտահայտել իմ տեսակետը օրակարգի թիվ մեկ հարցի վերաբերյալ:

Սույնով ուզում եմ հաստատել, որ հաշվի առնելով Հիմնադրամի հաշվետվության շուրջ ստեղծված բարդությունները և ելնելով կառույցի հեղինակությունը անհարկի շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունից, միանում եմ պրն. Ռ. Քոչարյանի այն տեսակետին, որ խնդրո առարկա 52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձևակերպել որպես ՀՀ կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով, և որ «Հայաստան» հիմնադրամն, իր հերթին, պետք է հիշյալ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա:

Հիշեցնենք, որ 15․03․2021 կայացած «Հայաստան Համահայկական հիմնադրամի» հոգաբաձուների խորհրդի նիստից հետո հոգաբարձուների խորհրդի անդամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աղորդագրություն էր տարածել, որում նշել էր․ «Երեկ մասնակցեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին։

Քննարկվում էր Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։

Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։

Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն:

Ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։

Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե անփութության արդյունք է, բայց փաստացի՝ հենց կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։

Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկիաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը, որը պատերազմի ավարտից 4 ամիս անց անգամ թաքցնում է զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը։ Այս կոնտեքստում ինձ համար անհասկանալի է հոգաբարձուների խորհրդի անունից ընդունված հայտարարությունը: Ինչպե՞ս կարելի է նախօրոք վստահ լինել Հիմնադրամի միջոցների նպատակային ծախսվելու մեջ, երբ ծախսերը հաստատող փաստաթղթերն ամբողջովին բացակայում են:

Ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում եմ այդ 52 մլրդ դրամի ձևակերպումը՝ ոպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ «Հայաստան» հիմնադրամը, իր հերթին, պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա։»։