Անդրանիկ Քոչարյանի որդուն եւ քրոջ որդուն տարհանեցին, իսկ մնացածի մասով որոշեցին, որ կարեւոր չե՞ն
Այսօր Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը(մականունը՝ Անդոն) լրագրողների հետ ճեպազրույցում փորձեց հերքել, թե իր տղային տարհանել է պատերազմի ժամանակ, պնդում էր որ Վազգեն Քոչարյանը սկզբից մինչև վերջ եղել է ամենա թեժ կետում, սակայն ականատեսները և մեր աղբյուրը պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը ստում է՝ նրա որդի Վազգենին, առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ տեղ, որևէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել, միայն նրան են տարհանել։ Տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակման մեջ, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը մերժել էր, ինքը կազմակերպել։
Անդրանիկ Քոչարյանին(մականունը՝ Անդոն) և հանրությանը տեղեկացնենք, որ տեղյակ ենք նաև իր քրոջ որդու Շուշիից Ստեփանակերտ տեղափոխելու մասին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի կեսերին և որ այդ «օպերացիան էլ» կազմակերպել է նույն ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը։ Լրագրողներին խնդրում ենք, այս մասին էլ հարց ուղղել Անդրանիկին, թող սա նույնպես հերքի, որից հետո կհրապարակենք մանրամասներ, որոնցով կզբաղվեն արդեն հաջորդ իշխանությունները և այդ «օպերացիայի» կազմակերպողները կկանգնեն դատարանի առաջ ու պատասխան կտան, թե այդ ո՞նց եղավ որ իմանալով թե ինչ է սպասվում Շուշիում և Հայկազովի բրիգադի ծառայողների տեղակայված հրետանակետերում, միմիայն Անդրանիկ Քոչարյանի որդուն և քրոջ որդուն տարհանեցին, իսկ մնացածի մասով որոշեցին որ կարևոր չեն, կարող են զոհվել։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը