Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության դեսպան Թուֆիկ Ջուամայը «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվեն Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. Զելենսկի Չինաստան այցի ընթացքում Թրամփին կմիանան նաև գործարարներ ԱՄՆ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ քննարկելու TRIPP-ը Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալ Սահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել Բրիտանական պատժամիջոցների տակ հայտնված ռուսական որոշ կառույցներ նաեւ Հայաստանում են փորձել իշխանափոխություն անել Սթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ Կասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի վառարանի շահագործումը Քաղաքացին զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի տարածքում

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության դեսպան Թուֆիկ Ջուամայը«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվենՌուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. ԶելենսկիՉինաստան այցի ընթացքում Թրամփին կմիանան նաև գործարարներ ԱՄՆ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ քննարկելու TRIPP-ըԴատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալՍահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգըՕտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնելԲրիտանական պատժամիջոցների տակ հայտնված ռուսական որոշ կառույցներ նաեւ Հայաստանում են փորձել իշխանափոխություն անելՍթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալԿասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի վառարանի շահագործումըՔաղաքացին զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի տարածքումՀայաստանն այսուհետ կնշվի Թուրքիայից առաքման երկրների ցանկումՀՀ դեսպանը ներկա է գտնվել Քամալ Խարազիի հիշատակին նվիրված միջոցառմանըՋերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպԱյլընտրանք չկա, բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից. Ղալիբաֆ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքերԵվրոպան պետք է պատրաստվի Մոսկվայի հետ ուղղակի երկխոսությանըՄրցավարի հետ վիճելու համար դեղին քարտով զգուշացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչըԻրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանինՌոզա Լինի Snap հիթը երկրորդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ. SpotifyՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրելԴոնալդ Թրամփի համբերությունը հատնում է Իրանի հետ բանակցությունների ձգձգման պատճառովՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. ԿալուգինԿուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀԵրբեմն նույնիսկ հնարք չօգտագործելն է հենց հնարք հանդիսանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել էԱրտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևանում էԲյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք«Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխաՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհըՔննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերԱպահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվՌուսաստանը բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերըԱլափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվիԹալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանըՍտրասբուրգում կայացել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովըՎենետիկի արվեստի բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարըՀինգ երկիր բոյկոտում է «Եվրատեսիլ 2026»-ըՀանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀԴատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասինՏիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմՏավուշում վագոն-տնակ է այրվելՏեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպումՄինչ Թրամփի այցը Չինաստան, կարեւոր որոշում չի ընդունվիԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա․ Պապոյան
Հայաստան

«Ակնհայտ է, որ այս իշխանությունների կազմակերպած արտահերթ ընտրություններն անցնելու են աննախադեպ կեղծիքներով ու ռեպրեսիաների կիրառմամբ». Դավիթ Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի և քննիչ Արթուր Այվազյանի էլեկտրոնային նամակագրության վերաբերյալ 168.am-ի երեկվա հրապարակումը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում:

Հիշեցնենք, որ 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում է հիմնական դերակատարներին։

Այսօր հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը:

Թեմայի առնչությամբ 168.am-ի հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն ասաց, որ սա աննախադեպ բացահայտում է:

«Որևէ այլ ժողովրդավարական կամ կիսաժողովրդավարական երկրում կառավարությունն արդեն պետք է հրաժարական տար այս խայտառակ բացահայտումից հետո: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի օգնականն է ասում՝ ինչ մեղադրանք պետք է առաջադրեն Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ կառավարությունը ոչ միայն ինքն է ուղղորդում իիրավապահ մարմիններին՝ բռնաճնշումների գնալ քաղաքական հակառակորդների նկատմամբ, այլև ինքը ստանձնել է իրավապահ մարմինների գործառույթները: Այսինքն՝ այս կառավարությունն իրականացնում է թե քննիչի, և թե դահիճի լիազորությունները»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ այս ամենից և կապիտուլյացիայից ու լայնածավալ ստից հետո, այդ թվում նաև՝ պատերազմի 44 օրերի ընթացքում, այս կառավարությունն ինքն է ուզում անցկացնել արտահերթ ընտրություններ:

«Ակնհայտ է, որ այս իշխանությունների կազմակերպած արտահերթ ընտրությունները կամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնելու են աննախադեպ կեղծիքներով ու ռեպրեսիաների կիրառմամբ: Սրանք ունեն կարևորագույն մի նպատակ՝ լեգիտիմացնել իրենց կապիտուլյացիան, ողջ Հայաստանի և Արցախի դեմ ուղղված իրենց եռամյա գործունեությունը և մեր ազգային արժանապատվության ստորացումը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Հարցին, թե որպես նախկինում իրավապահ կառույց ղեկավարած պաշտոնյա՝ ի՞նչ է կարծում, Դատախազությունն արդյոք ընթացք կտա՞ հրապարակմանը, քանի որ այսօր տեղեկացրել են, որ այն ուսումնասիրվում է, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ դատախազությունն արդեն իսկ՝ սկսած 2018 թվականից, ուսումնասիրում է բազմաթիվ նման գործեր, այդ թվում՝ նաև ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարների և Նիկոլ Փաշինյանի հայտնի գաղտնալսումը կամ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու հիմքերը, բայց ապարդյուն:

«Առնվազն միամտություն է հույս ունենալ, որ Դատախազությունը, որն այս ռեպրեսիվ հանգույցների ղեկավարներից մեկն է և գործում է մեր պետականության դեմ, ինչ-որ մի բան կանի»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: