Ոչ մի դավաճան, ոչ մի ստահակ չպետք է կարողանա անարգել քայլել, նրանց ամեն մի քայլափոխի պետք է հիշեցնել, որ իզգոյ են
Էսօր Պրոսպեկտով քայլում էի, քիչ էն կողմ աղմուկ նկատեցի. մեկ տասնյակի հասնող քաղաքացիներ թքում ու մրում էին ժողովրդի ընտրյալներից մեկին՝ Միքայել Զոլյանին։ Ուշագրավն այն էր, որ այդ մարդիկ իրար չէին ճանաչում. կային տարեց մարդիկ, և կային երիտասարդներ։ Բոլորի խոսքը գրեթե նույնն էր, նույն բովանդակությամբ։ Մարդիկ Զոլյանին մեղադրում էին դավաճանելու, ազգը պառակտելու մեջ, եղան մի քանիսը, որոնք շատ ավելի կոպիտ խոսքերով նախշեցին վերջինիս, եղան նաև հայհոյանքներ։ Ու էդ ժողովրդի ընտրյալը, դեմքին ծիածանի ողջ գույներն առած, ապշահար նայում էր մարդկանց, ովքեր պատասխան էին պահանջում։ Զոլյալը լուռ էր, ու զգացվում էր, որ վախի ահռելի դոզան պատել ա հոգին։ Որոշ ժամանակ հետո նյարդերը չդիմացան և սկսեց վազելով փախնել:
Ով կմտածեր, որ Զոլյանն ու զոլյանները ընդամենը 3 տարում այնպես կմսխեն երկիրը, բանակը, միջոցներն ու ժողովրդի վստահությունը, որ այդ նույն ժողովուրդն արդեն ամենավերջին հայհոյանքով կսկսի նախշել իրենց ու պահանջել պատասխանատվություն։ Զոլյանը ու մնացածը այլևս չեն կարողանում քայլել փողոցով, և դա ճշմարիտ է։ Ոչ մի դավաճան, ոչ մի ստահակ չպետք է կարողանա անարգել քայլել, նրանց ամեն մի քայլափոխի պետք է հիշեցնել, որ իզգոյ են, ստորաքարշ, դավաճան ու վախկոտ։ Ակնհայտ երևում էր, որ ապաքաղաքական մարդիկ էին, սովորական քաղաքացիներ, որ ոչ մի կապ չունեին քաղաքական որևէ հոսանքի հետ: Նրանք ընդամենը ցանկանում էին Զոլյանին ցույց տալ, որ ժողովուրդը իրենք են, իսկ այդ պատգամավորը կտրվել է իրականությունից և ամեն գնով փորձում է կառչած մնալ իր պաշտոնին:
Դեպքին ականատես եմ եղել այսօր` Պրոսպեկտ-Պուշկին խաչմերուկում։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...