Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ քեզ զանգում են քո երկրի հավաքականից, դու պարզապես ասում ես՝ այո. Կլաուդիո Ռանիերի Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք կարող են հեռանալ մադրիդյան ակումբից Ռոսատոմը Հայաստանին առաջարկել է ԱԷԿ-ի նախագիծ Հայտնաբերվել է Տոոն Քելդերի «Երիտասարդ աղջկա դիմանկարը» The Beatles-ը Լոնդոնում կունենա պաշտոնական ցուցասրահ Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության դեսպան Թուֆիկ Ջուամայը «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվեն Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. Զելենսկի Չինաստան այցի ընթացքում Թրամփին կմիանան նաև գործարարներ ԱՄՆ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ քննարկելու TRIPP-ը Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալ Սահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը

Երբ քեզ զանգում են քո երկրի հավաքականից, դու պարզապես ասում ես՝ այո. Կլաուդիո ՌանիերիԱմառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք կարող են հեռանալ մադրիդյան ակումբիցՌոսատոմը Հայաստանին առաջարկել է ԱԷԿ-ի նախագիծՀայտնաբերվել է Տոոն Քելդերի «Երիտասարդ աղջկա դիմանկարը» The Beatles-ը Լոնդոնում կունենա պաշտոնական ցուցասրահՆախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության դեսպան Թուֆիկ Ջուամայը«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվենՌուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. ԶելենսկիՉինաստան այցի ընթացքում Թրամփին կմիանան նաև գործարարներ ԱՄՆ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ քննարկելու TRIPP-ըԴատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալՍահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգըՕտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնելԲրիտանական պատժամիջոցների տակ հայտնված ռուսական որոշ կառույցներ նաեւ Հայաստանում են փորձել իշխանափոխություն անելՍթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալԿասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի վառարանի շահագործումըՔաղաքացին զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի տարածքումՀայաստանն այսուհետ կնշվի Թուրքիայից առաքման երկրների ցանկումՀՀ դեսպանը ներկա է գտնվել Քամալ Խարազիի հիշատակին նվիրված միջոցառմանըՋերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպԱյլընտրանք չկա, բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից. Ղալիբաֆ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքերԵվրոպան պետք է պատրաստվի Մոսկվայի հետ ուղղակի երկխոսությանըՄրցավարի հետ վիճելու համար դեղին քարտով զգուշացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչըԻրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանինՌոզա Լինի Snap հիթը երկրորդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ. SpotifyՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրելԴոնալդ Թրամփի համբերությունը հատնում է Իրանի հետ բանակցությունների ձգձգման պատճառովՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. ԿալուգինԿուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀԵրբեմն նույնիսկ հնարք չօգտագործելն է հենց հնարք հանդիսանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել էԱրտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևանում էԲյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք«Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխաՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհըՔննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերԱպահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվՌուսաստանը բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերըԱլափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվիԹալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանըՍտրասբուրգում կայացել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովըՎենետիկի արվեստի բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարըՀինգ երկիր բոյկոտում է «Եվրատեսիլ 2026»-ըՀանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀԴատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասինՏիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար
Հայաստան

Չհրապարակված փաստեր Արմեն Սարգսյանի կենսագրությունից

Ինչպես նշել էի, այսօրվանից սկսում ենք նախագահ Արմեն Սարգսյանի (Armen Sakissian) վախերի բացահայտման գործընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Այսօր կատարվել է հարցում բրիտանական ընկերությանը և ստացվել է Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ զեկույցը (Background Report), որից այս պահին միայն 2 էջն ենք հրապարակում (մասամբ):

Ստորև նշված հղումով հրապարակվում է Արմեն Սարգսյանի կողմից 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը Eurasia House International-ի տնօրենը հանդիսանալու մասին տեղեկությունը, այն դեպքում, երբ վերջինս 2013-2018թթ. գտնվել է դիվանագիտական ծառայության մեջ:
Այսօր հետևյալ հարցումն է ուղղվել նախագահ Արմեն Սարգսյանին:

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝ պարոն Արմեն Սարգսյանին

10.03.2021թ.

ԴԻՄՈՒՄ

ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

https://www.president.am/hy/armen-sarkissian/ կայքում նշված կենսագրության համաձայն 2000-2013 թվականներին մի շարք կազմակերպություններում եղել եք հիմնադիր, խորհրդի անդամ, հոգաբարձու, այդ թվում՝ Eurasia House International-ում: Նույն մասում նշված է, որ 2013-2018թթ. հանդիսացել եք Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

Ձեր կենսագրության մեջ ցույց չեք տվել, որ 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը հանդիսացել եք Eurasia House International-ի տնօրենը (https://www.cbetta.com/director/armen-sarkissian-2), այն դեպքում երբ օրենքով նախատեսված են դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումներ:

Բրիտանական ընկերությունից հարցմամբ ստացել ենք գրանցումների վերաբերյալ Միացյալ Թագավորության հանրային տիրույթում պարունակվող տեղեկատվություն, որի համաձայն Դուք (Armen Sakissian) Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն եք ունեցել 10 տարի՝ 2003 թվականից 2012 թվականը (Տես՝ զեկույցի էջերից քաղվածքները):

Վերոգրյալի հիման վրա,

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի, «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջները,

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահը հանդիսանում է հանրային անձ և իր վերաբերյալ վերոհիշյալ տեղեկություններն ունեն հանրային մեծ նշանակություն,

Խնդրում ենք՝

1. Տրամադրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու (այլևս քաղաքացի չհանդիսանալու) փաստը հաստատող փաստաթղթի պատճենը.

2. Գրավոր հայտնել՝

2.1. 2012 թվականի որ ամսից և ամսաթվից է դադարեցվել Ձեր՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացիությունը.

2.2. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության անձնագրով (անձնագրի օգտագործմամբ) 2012 թվականին և դրանից հետո որևէ գործարք կատարել եք, թե՝ ոչ, այդ թվում՝ օդանավով տեղափոխվե՞լ եք, հաշվետվություն ներկայացրել եք, թե՝ ոչ.

2.3. Ինչո՞ւ կենսագրության մեջ Չեք նշել 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը Eurasia House International-ի տնօրեն աշխատելու փաստը.

2.4. Ինչպե՞ս եք դիվանագիտական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածում աշխատել Eurasia House International-ում.

2.5. 2013 թվականից առ 2018 թվականը՝ որ կազմակերպություններում եք հանդիսացել բաժնետեր (փայատեր, մասնակից), որ կազմակերպություններում եք հանդիսացել տնօրեն կամ ինչ այլ պաշտոն եք զբաղեցրել»։