Զինվորների ճաշացանկը հարստացնելը կամ նրանց ներքնազգեստ բաժանելը լավ շոուներ էին, որոնք, սակայն չէին կարող փոխարինել ժամանակակից սպառազինությանը
«Առավոտը» գրում է.
«Ներկայիս իշխանությունը չափից դուրս մեծ տեղ է տալիս քարոզչությանը՝ հաճախ մոռանալով գործի մասին: Նրանք ավելի շատ են մտածում այն մասին, թե ինչ լույսի տակ են երևալու, ինչպես են ընկալվելու, քան այն մասին, թե ինչ են իրականում արել: Օրինակ, ասվում է, որ Ալիևը պատրաստվում էր վերադարձնել մեր ռազմագերիներին, բայց Երևանում անցկացվող ընդդիմության ցույցերը դրան խանգարեցին: Թերևս, գերիների խնդրի մասին տեղեկացվածության և տրամաբանության որոշակի (զրոյական) մակարդակ ունեցողները դրան կհավատան, բայց դրանից այդ պնդումը քարոզչական գյուտ չի դառնա: Դա բոլոր դեպքերում կմնա պարզունակ սուտ, որը կոչված է խաղալ մարդկանց զգացմունքների վրա:
Բայց խորքում այստեղ այլ բան կա՝ նման հեքիաթները կոչված են քողարկել այդ փաստը, որ իշխանության համապատասխան կառույցները պատշաճ ջանքեր չեն գործադրում՝ գերիներին վերադարձնելու համար:
Ճիշտ նույն ձևով զինվորների ճաշացանկը հարստացնելը կամ զինծառայողներին ներքնազգեստ բաժանելը լավ շոուներ էին, որոնք, սակայն չէին կարող փոխարինել ժամանակակից սպառազինությանը և ամենօրյա կազմակերպչական աշխատանքին:
Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը և դրա վերաբերյալ իշխանության իրականացվող (իսկ հիմնականում՝ չիրականացվող) քայլերը քարոզչությունը գերագնահատելու մեկ այլ դրսևորում են: Կրկնվող պատմություն է. համացանցում հայտնվում են կադրեր, որոնք վկայում են, որ Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայողներն իրենց պաստառներով և դրոշներով հայտնվում են մեր բնակավայրերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Դրան հետևում է պաշտոնական «ջղային» հերքումը, որն ավարտվում է «հորդորում ենք զերծ մնալ կեղծ և ստահոդ լուրերից» կոչով, իսկ ԱԱԾ-ն, իր բուն գործը թողած, փորձում է արգելել բոլոր նկարահանումները (ինչն, ի դեպ, գործնականում անիրագործելի է):
Բայց եթե անգամ հնարավոր է արգելափակել տեղեկատվությունը, կոծկել ճշմարտությունը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ իրավիճակը բարվոք է: Ի՞նչ է, այդ գյուղերի բնակիչները չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում: Ինչպիսին պիտի լինի իշխանության մոտեցումը նման դեպքերում: Իմ կարծիքով, «դեղատոմսը» շատ պարզ է. պետք է ասել ճշմարտությունը, ոչ թե փորձել ֆռռացնել մարդկանց՝ բացասական վերաբերմունքից խուսափելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...