ԲԴԽ նախագահը Արման Բաբաջանյանի վիրավորական արտահայտությունների հարցով դիմել է ԱԺ նախագահին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից իր հասցեին հնչած վիրավորանքների համար դիմել է Ազգային ժողովի նախագահին եւ պահանջել պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար սահմանված կարգով ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով։
«Արման Բաբաջանյանն իր կողմից հնչեցված արտահայտություններով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իմ՝ որպես ԱԺ–ում հարցի քննարկման մասնակցի հանդեպ, դրսեւորել պատգամավորին ոչ վայել վարքագիծ»,– ասվում է ԲԴԽ–ի դիմումի մեջ, որն ուղղված է ԱԺ նախագահին։
Հիշեցնենք, որ մարտի 3–ին ԱԺ–ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասել էր, թե նա ուղղակի չգիտի՝ ինչ ղալաթ է բերել իր գլխին՝ նոյեմբերի 15-ի հայտարարությամբ։
«Եկել եք սատանի մայլեն քյանդրբազություն եք անում, բոլոր տեսակի ձեր պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»,- հայտարարել էր պատգամավորը։ Ի պատասխան, Վարդազարյանը զգուշացրել էր, որ պատգամավորի կողմից իր հասցեին արված վիրավորական արտահայտությունները ունենալու են հետեւանք։
«Այստեղից գնալուց հետո ես դիմելու եմ ԱԺ-ի խորհրդին կամ էթիկայի հանձնաժողովին, խնդրելու եմ, որ ձեզ ենթարկեն կարգապահական պատասխանատվության»,– ասել էր նա։
Հավելենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նոյեմբերի 15–ին հայտարարությամբ էր հանդես եկել, որում նաեւ ասել էր.
«Այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
«Վնգստացող դատավորներ» որակումը 2019թ.–ի մայիսին տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետեւանք. Վարդազարյանը՝ Բաբաջանյանին


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...