Փաշինյանը ղեկավարվող ոչնչություն է, Սորոսի, Ամերիկայի և Բրիտանիայի գործակալ. Կուրղինյան
Փաշինյանը Սորոսի, Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի գործակալ է, և այստեղ առաջնայինը, իհարկե, բրիտանականն է․ հայտարարել է «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ, քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը:
«Բրիտանացիներն ավելի լավ են հավաքագրում, նրանք ավելի հզոր են արմատավորվում, նրանք այնքան կոպիտ չեն, որքան ամերիկացիները: Սորոսը նույնպես «նուրբ» անձնավորություն է, ավելի ստույգ` նրանք, ովքեր այժմ աշխատում են նրա անունից: Այնտեղ աշխատանքն իրականացվում է նրբանկատորեն, բայց Սորոսը «տաքացնում է» ամեն ինչ, ապա որոշվում է, թե ով է իրականում հավաքագրելու»,- նշել է նա։
Կուրզինյանի խոսքով՝ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ ձեռքերդ հեռու մեր հիանալի, մաքուր Նիկոլից, որը ոչ մի կապ չունի MI6-ի առաջնորդ Ռիչարդ Մուրի, Սորոսի կամ որևէ այլ մեկի հետ, որ Նիկոլը պարզապես կոռուպցիայի դեմ պայքարող է, ժողովրդի մարդ, ով եկել է, տեսել է, հաղթել, ինչ-որ կերպ պետք է արթնացնել։
«Սա փորձառու գործակալ է: Նա ընտրվել է, քանի որ լիովին կառավարվող ոչնչություն է: Եվ նրան ընտրել են կեղտոտ ներաշխարհ ունեցող մարդիկ, նրա շրջապատը համապատասխան է»,-ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ այդ «նողկալի արարածին» աճեցրել են մեկ քայլի համար՝ հանձնել Ղարաբաղը։
Ըստ Կուրղինյանի՝ ինքը շատ զգուշորեն է օգտագործում ստացված տեղեկատվությունը՝ բազմիցս ստուգելով այն։ «Վստահեցնում եմ ձեզ, որ այն մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, որոնք ինձ հնարավորություն են տալիս պատշաճ կերպով հասկանալու իրավիճակը, էքստազի մեջ ընկածներ չեն, որոնք որոշ բամբասանքներ են փոխանցում: Ես ունեմ տեղեկատվության լուրջ աղբյուրներ»,- վստահեցրել է նա:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...